Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգը կիսել է Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ։
Հայ մարզիկը հաղթել է 5:0 հաշվով:
Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: