Սթոլթենբերգը հայտարարել է ձմռանից ի վեր Ուկրաինային աննախադեպ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ձմռանից դաշինքն ու նրա դաշնակիցները Ուկրաինային աննախադեպ ռազմական օգնություն են ցուցաբերել։ Այս մասին նա ասել է Washington Post-ին տված հարցազրույցում։
Սթոլթենբերգի խոսքով՝ ձմռանից Ուկրաինա նոր զենքի, զինամթերքի և պահեստամասերի աննախադեպ մատակարարումներ են եղել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ ուկրաինացի զինվորականների պատրաստության մասին։ Նա մատնանշել է, որ այս ձմռանը վերապատրաստվել է Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան ինը բրիգադ, որոնք ներկայումս համալրված են ամբողջությամբ։
Ապրիլի վերջին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ կասկածում է Պենտագոնի գնահատականին՝ Արևմուտքի կողմից խոստացված զենքի ավելի քան 98%-ն Արևմուտքից ստանալու մասին տեղեկատվության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին «երբեք չեն բավականացնի» մատակարարումները։
Աղբյուր՝ News.am