ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ «DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

