ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան

Ինչպե՞ս վերականգնել մայիսի 9-ի տոնը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Այսօր պետք է իրականում նշեինք մեր ամենամեծ տոներից մեկը։ Հաղթանակի տոնն առանձնանում է բոլոր մյուս տոներից․ հաղթանակն ինքը բոլոր ոլորտներում կյանքում ամենակարևորներից է, հաղթանակ ռինգում, հաղթանակ օլիմպիադայում, հաղթանակ հիվանդության դեմ պայքարում, բնության արհավիրքի դեմ պայքարում և այլն և իհարկե՝ հաղթանակ թշնամու դեմ պայքարում։ Իմ կարծիքով՝ թշնամու դեմ պայքարում հաղթանակի տոնը հավասարը չունի։ Դրա համար էլ սովորաբար հաղթանակի տոները նշվում են զորահանդեսներով, ուժդ ես ցույց տալիս, այն ուժը, որով հաղթել ես։ Մեզ մոտ արդեն երեք տարի է՝ այս օրը տարբերվում է նրանով, որ աշխատանքային չէ, փողոցներում խցանումներ չկան։ Ոչ աշխատանքային շաբաթ-կիրակին, այսօրվա իրականության մեջ շատ ավելի ուրախ ու աշխույժ է անցնում։ Մայիսի 9-ին սովորաբար պաշտոնյաներն այցելում էին Եռաբլուր, մեր հաղթանակի նշումը այնտեղից էր սկսում՝ հաղթանակի համար արյուն ու կյանք տված մեր տղերքի հետ։ Հիմա պաշտոնյաները նշում են միայն հայրենական պատերազմում հաղթանակը, որովհետև իրենց շնորհիվ Շուշին դարձյալ օկուպացված է։ Նշում են Սովետական Միության տարած խոշոր հաղթանակը, իրենք ձեռքբերում չունեն, որ նշեն, ունեցածը վարի են տվել․ դա ձեռքբերելուն էլ մասնակից չեն եղել ժամանակին։ Ձեռք բերողներին էլ դատում են, այնպես, ինչպես կդատեր թշնամին։ Սրանից երեք տարի առաջ Շուշիի ազատագրման օրը դատական նիստ էր ու դատում էին հերոսներին, երեկ՝ Շուշիի ազատագրման օրը, էլի դատական նիստ էր ու էլի դատում էին հերոսների։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին մի հոլովակ տարածվեց, որը փորձում էր գուշակել, թե ինչ կլինի, եթե Նիկոլը վերընտրվի։ Երեխան պատմության դաս էր սովորում այն մասին, որ Շուշին հնագույն ադրբեջանական քաղաք է։ Սարսռացնող տեսանյութ էր դա, բայց և իսկական մարգարեություն։ Նիկոլի կինը հրավիրում էր Մեհրիբան Ալիևային Շուշիում մուղամ լսելու։ Իսկ մի քանի օր առաջ արդեն Աղդամում հանդիսավորությամբ բացվեց մուղամի դպրոց, Սուրեն Պապիկյանի, Ալեն Սիմոյանի իբր հայրենի Աղդամում, էն որ նռով ֆոտո էին անում, թե իրենց հայրնեիքն է։

Արդյո՞ք մայիսի 9-ը տոն է։ Ինչպե՞ս կարող է լինել տոն, երբ առաջին շնորհավորողը, ուղերձ հղողը հենց հանձնողն է եղել։ Ոնց որ Թալեաթ փաշան ցավակցական ուղերձ հղի ապրիլի 24-ի առթիվ։ Ու Նիկոլը անգամ տոնի մասին ուղերձում խոսում էր պարտվելու պատրաստակամության մասին․ ասում է՝ որպեսզի մեր պետությունը ուժեղանա, պետք է հարաբերությունները կարգավորենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այսինքն, մեր ուժեղ լինելը միայն մեր թշնամիների բարի կամքից է կախված։ Մեզ առաջարկում է հաշտվել կորցրածի հետ ու դեռ պաարտավոր ենք կորցնել։ Հաշտվե՞նք, ժողովուրդ։ Ասում էր՝ ընտրեք ինձ, որ հետ բերեմ Շուշին, հիմա ասում է՝ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, թեման փակել է։

Մինչև 2020 թվականի պատերազմը, մայիսի 9-ը հաղթանակի օր էր, հիմա արդեն պետք է լինի խոստման օր՝ հայտնաբերելու, պատժելու մեղավորներին և վերականգնելու տոնը։ Առանց պատասխան տալու անհնար է առաջ գնալը։ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյան Արգիշտին, որը պատերազմի օրերին կասկածելի պայմաններում հայտնվեց Շուշիում, ու դրանից հետո հանձնվեց Շուշին, իսկ նա, ըստ օդում կախված լուրերի, տարհանվեց «Հայինկասացիա»-ի մեքենայով, այնտեղ պահված ինչոր փողերով հանդերձ, հիմա սա էլ է խոսում է 5-րդ շարասյան ու դավաճանների մասին։ Նա դեռ չի պատասխանել հարցին, թե ինչ գործ ուներ Շուշիում ու ինչքանով օգնեց Նիկոլի պլանների իրականացմանը։ Խոսում է դավաճաններից՝ առանց անուն տալու․ կարիքն էլ չկա, անկեղծ ասած, դավաճանների ու գլխավորի անունը բոլորս լավ գիտենք։ Վաղը՝ այս քանդող բրիգադի տապալումից հետո, նրանց դեմ առաջին ցուցմունք տվողներից մեկը հենց քյարամյանարգիշտիներն են լինելու։ Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում գնդակահարվելուց, գուցե կանխագուշակում է, բայց, ժողովուրդ ջան, կարծում եմ՝ որքան էլ հետագայում ուզենա, նրան պետք է տրամադրել երկար տարիների այնուամենայնիվ կյանքի, որը պետք է անցկացնի այլ ռեժիմի տակ, ունենա հեռուստացույց ու ամեն անգամ տեսնի, թե ոնց են հերթով վերականգնում իր քանդածն ու հանձնածը կամ ծախածը, արդեն չգիտեմ որը։ Իր համար, հնարավոր է, դա կլինի մահ, բայց պետության և ազգի համար կլինի՝ փրկություն։ Ցավոք, բայց այդպես է։

Պետք է, ի վերջո, հետաքննել, թե ինչու մայիսի 9-ը տոնից դարձավ սգո օր, ինչ նպատակով մեր հաղթանակը գետնով տրվեց, ինչի հպարտ քաղաքացին դարձավ անարգված ու սգավոր։ Քանի դեռ դավադրությունը բացահայտված չէ, քոչարյանանդոնի հանձնաժողովով սվաղում են, իսկ գլխավոր պատասխանատուները պաշտոնի են, շարունակում են մեղադրանքներ հնչեցնել բոլորի ուղղությամբ։ Առաջ մեղավորը նախկիններն էին, հետո ռուսն էր, հետո նախկինների դրած բարձր նշաձողն էր, հիմա էլ Սփյուռքն է։ Սփյուռքում բնակվող իմ սիրելի հայրենակիցներ, պարզվում է, որ դուք եք մեղավոր, որ Նիկոլը հանձնել է Արցախը։ Իհարկե՝ դուք մեղավոր եք, բայց ուրիշ շատ բաներում․ դուք մեղավոր եք, որ չպահանջեցիք կոպեկ կոպեկ վերադարձնել ձեզանից գողացված 100 միլիոնավոր դոլարները, որ դարձավ ՔՊ-ի փայ, դուք մեղավոր եք, որ թողնում եք նա մտնի ձեր բնակության երկիրը, մի հատ էլ՝ հանդիպման եք գնում։ Դուք ու մենք՝ Հայաստանի ժողովուրդը մեղավոր ենք, որ նա համարձակվել է բունկերից դուրս գալ, բայց քանի որ դուրս է եկել, սաղ աշխարհին մեղադրելու է։ Ինքն էր պատերազմը վարել, ինքն է միանձնյա ղեկավարում, ինքն է ամեն տեղ իր կադրերին բերել, բոլորը տապալել են, բայց համարում է, որ մեղավոր չէ, այլ պատախանատու է այնքան, որքան պատասխանատու են սովորական քաղաքացիները։ Իսկ եթե բոլորն են պատասխանատու, ուրեմն կոնկրետ պատասխանատու չկա․ ահա և վերջ։ Իսկ իշխանությունը, դա ժողովուրդը տվել է Նիկոլին ու իր խմբակին միայն վայելքի համար։ Ըստ իրենց, այ այդքան սիրում է իրենց ժողովուրդը։

Սրանք ռետինն առել են ու ջնջում են մեր տոները, մեր պատմությունը, մշակույթը, կրոնը։ Մենք Սարդարապատում հաղթանակ ենք տարել թուրքերի դեմ, պետություն ենք ստեղծել, իսկ վաղը արդեն վտանգվաած է մայիսի 28-ի հաղթանակի տոնը։ Թուրքերն արդեն Փաշինյանին պահանջներ են ներկայացնում։ Անկախության օրն էլ վաղը չենք նշի, սահմանադրության օրն էլ․ մենք ազգային պետական տոներ չենք ունենալու, այլ նշելու ենք միայն միջազգային տոները՝ մարտի 8, մայիսի 1․ մեկ էլ նոր տարի ու Սուրբ ծնունդ, դա էլ եթե թուրքը համաձայնվի․ մի զարմացեք, ամեն բան դրան է գնում, երեկվա թողարկման ընթացքում այդ թեմային արդեն անդրադարձել եմ։

Կարճ ասած՝ անկեղծորեն դժվար եմ պատկերացնում, որ այլևս հնարավոր կլինի հետ բերել մայիսի 9-ի տոնը։ Դա հնարավոր էր 2021 թվականի արժանապատիվ խաղաղության թեզով, հիմա՝ ամեն գնով խաղաղության պայմաններում ոչ։ Չեմ պատկերացնում, որ այսօրվանները կկարողանան թշնամուն դուրս հանել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Բայց հաստատ գիտեմ, որ եթե փոփոխության շանս կա, ապա միայն միասնականության պարագայում։ Միասին՝ ընդդեմ Հայաստանի թշնամիների ու մեր երկրում նրանց ընկերների, համախոհների։ Թե ովքերեն նրանք, հստակ գիտենք տեղն էլ անուն-ազգանուններն էլ։ Հայաստանը, հուսով եմ, դեռ հնարավոր է փրկել շարունակվող օկուպացիայից։ Սրանք բոլոր իշխանություններից տարբերվում են գլխավորապես նրանով, որ իրենց սխալները անվերականգնելի են, կործանարար։ Դեմը չառնելու պարագայում չեն խորշի դարձյալ սխալվել։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>