ԱՊՀ երկրների ղեկավարները գնում են Կրեմլ՝ մասնակցելու հանդիսավոր արարողություններին. Ալիեւը բացակա է
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Կրեմլում է՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի գործընկերների հետ միասին Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակներ էր դրել Անհայտ զինվորի գերեզմանին։ Նշենք, որ հյուրերի մեջ չկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա եկած ԱՊՀ երկրների ղեկավարներին Կրեմլում։

