Չավուշօղլուն կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին. «Թյուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով»
«Թյուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով»։ Այս մասին Անթալիայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են ուզում Ադրբեջանից։ Երբ մենք աջակցում էինք Ադրբեջանին Ղարաբաղի «ապաօկուպացման» հարցում, Թուրքիայի որոշ շրջանակներ ափսոսում էին դրա համար»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ Թուրքիան այսօր տարածաշրջանային և գլոբալ քաղաքական դերակատար է. «Միակ երկիրը, որն անկեղծորեն ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել պատերազմն Ուկրաինայում, Թուրքիան է։ Նրանք ասում են, որ Թուրքիան պետք է միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Ինչո՞ւ։ Արդյունքում այս պատժամիջոցներից ամենաշատը կտուժի ժողովուրդը»։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել էր, որ իրենք Էրդողանի հետ քննարկում են Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը:
Zham.am