«Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սուգը պիտի դառնա պայքար ու հաղթանակ, այլապես դատարկ ինքնատանջում է: Ամուլ: Կորուստը պիտի դառնա վերագտնելու ՆՊԱՏԱԿ, որ հաղթանակներ ծնի: Տատանումներն ու կասկածները՝ ՈՐՈՇՈՒՄ:
Շուշին խորհուրդ ունի. կյանքի ու հաղթանակի խորհուրդ, ՉԿՈՏՐՎԵԼՈՒ խորհուրդ: Մենք արդե՛ն կոտրվում են մեր մտքերից ու հուսահատությունից, էլ ուր մնաց ուղիղ նայենք փաստերին ու դաժան ճշմարտությանը: Բայց, որ օրը իրականությեւնն ընդունելու և հասկանալու ուժ գտանք՝ կվերփոխենք ու կբուժվենք:
Մի օր պիտի վերջապես ՆՈՐԻՑ կերտենք ՄԵՐ պատմությունն ու որոշենք, իրական դարձնենք մե՛ր ճշմարտությունը: Ես պիտի տեսնեմ էն օրը, երբ Մայիսը վերստին լինի հաղթանակի. ուժի ու միասնության ամիս:
Հ.Գ. Մեր եկիրը Գանձ է: Մենք չապրենք ու չստեղծենք, չպայքարենք ու չպաշտպանենք... կտանեն: Գանձերից ո՞վ կհրաժարվի: Աշխարհում միակ թուլությունս ու ամենամեծ ուժս իմ Հայրենիքն է: Վառ պահեք հիշողության կրակը, որ բոցավառվի արդար ցասումով»: