Ռուս խաղաղապահները ակտիվ աշխատում են ԼՂ-ում՝ չնայած ստեղծված դժվարություններին. Կոպիրկին. Տեսանյութ
Ռուս խաղաղապահները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղում, բոլոր ջանքերը ներդնելով՝ իրավիճակի կարգավորման համար: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«ՌԴ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է աջակցել բանակցություններին սահմանագծման գործընթացում»,-ասաց նա:

