Մեսսին սպորտային «Օսկար» է ստացել
ՊԱԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Laureus World Sports Awards» մրցանակը, որը հայտնի է նաև որպես սպորտային «Օսկար»։ Այս մասին հայտնում է մրցանակի Twitter-ի պաշտոնական էջը։
Մեսսին արժանացել է տարվա լավագույն մարզիկի մրցանակին։ Արգենտինացուց բացի մրցանակի համար պայքարել են ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Կիլիան Մբապեն, ինչպես նաև «Ֆորմուլա 1»-ի կրկնակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը և բասկետբոլիստ Ստեֆեն Քարրին։