Արցախում վաղը հանրահավաք է լինելու. Ռուբեն Վարդանյանի կոչ է անում միանալ
Արցախում վաղը՝ 12:00-ին, հանրահավաք է կազմակերպվելու: Այս մասին հայտնել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա կոչ է արել միանալ այդ հանրահավաքին եւ աջակցություն հայտնել կազմակերպիչներին.
«Վաղը մենք նշելու ենք Մայիսի 9-ը, մեր հաղթանակի օրը: Այդ օրը մեզ համար միշտ եղել է հաղթանակի օր: Ես կոչ եմ անում ձեզ, որ միանանք եւ աջակցենք երիտասարդներին, որոնք մի քանի օր առաջ սկսել են շատ կարեւոր բան: Նրանք սկսել են ցույց տալ, որ չեն ենթարկվում եւ ուզում են իրենք իրենց ապագան կերտել, այլ ոչ թե ուրիշները: Նրանք վաղը՝ 12:00-ին որոշել են հրապարակում անել հանրահավաք, որ բոլորին ներկայացնեն իրենց գործն ու տեսլականը: Ես աջակցում եմ նրանց, կոչ եմ անում միանալ հանրահավաքին եւ միասին ցույց տանք, որ հիշում ենք մեր հաղթանակները: Վստահ ենք, որ մեր հաղթանակներն առջեւում են», - հայտարարել է ԱՀ նախկին պետնախարարը։