Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել
Դիտել նաև
Մալականի այգու հարևանությամբ զինամթերքով լցված պարկ է հայտնաբերվել
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 մլն դոլարի զենք և զինամթերք
Վահագնի թաղամասի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք
Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք
Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Մայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմում հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ: Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ:
Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։ Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն. պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել։
Հեռ.-911: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: