«Թաթոյան» հիմնադրամն ու Լեմկինի ինստիտուտը փաստահավաք այց են իրականացրել Սյունիքի մարզ․ մանրամասներ
Դիտել նաև
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները․ Արման Թաթոյան
Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։
Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։
Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեզծում հումանիտար ճգնաժամ։ Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զելույց»։

