3 ամսում Հայաստանի շուրջ 9 հազար քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է տացել
2023թ. առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 106 հազար օտարերկրացի, որոնց թվում 8,9 հազարը ՀՀ քաղաքացիներն են։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ըստ ՌԴ ՆԳՆ-ի տվյալների՝ ամենաշատը ՌԴ քաղաքացիություն ստացել են տաջիկները՝ շուրջ 45 հազար, այնուհետև ուկրաինացիները՝ շուրջ 22 հազար։ Հայերը երրորդ տեղում են։