2018թ․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն, 2023թ․ Հայաստանը ջրբաժանի առաջ («Բեկում» ֆորումի՝ տեսանյութը)
Տեղի է ունենում «Բեկում» համաերիտասարդական ֆորումը, որը կրում է «2018 թվական․ հեղափոխությու՞ն, թե՞ խաբեություն» խորագիրը։ Ֆորումը կազմակերպել է «Երիտասարդի ձայնը ակումբ» Հասարակական կրթական կազմակերպությունը։ ֆորումի ընթացքում կխոսվի 2018 թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին․ ինչու՞ և ինչպե՞ս տեղի ունեցավ իշխանափոխությունը, ի՞նչ էին սպասում և ի՞նչ ստացան մեր քաղաքացիները, ի՞նչ է սպասվում մեր երկրին ու ի՞նչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար։ Տեղի կունենան Երեք պանելային քննարկումներ՝ հետևյալ խորագրերով․
1․ «Հայաստանի հոգևորմշակութային և հասարակական հարաբերությունների ճգնաժամը և դրա հաղթահարման ուղիները»
2․ «Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»
3․ «Հասարակական համերաշխության ապահովումը և ժողովրդական նոր շարժման անհրաժեշտությունը.
ի՞նչ սցենարներ են հնարավոր» «Երիտասարդի ձայնը» ՀԿ ղեկավար Հովհաննես Հարությունյանը կխոսի «Հեղափոխությունը բուհերում» թեմայով։
Ֆորումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։