Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Պատերազմ Արցախում
Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան

Պե՛տք է, ուղղակի անհրաժե՛շտ է սկսել նոր, համաժողովրդական շարժում

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատը մտմտում են, թե ինչպես ավարտին հասցնեն Հայաստանի վերջնական կործանման հանձնառությունն ու, միաժամանակ, ապահովեն իրենց «չաղ ու բախտավոր» հետագա գոյությունը, ավելի են ընդգծվում նրանց ավերումների հանդեպ անհանդուրժողականությունն ու դժգոհությունը: Առայժմ, հարկ է նկատել՝ լուռ դժգոհությունը:

Թեպետ, նայած, թե ինչպես դիտարկես: Այդ դժգոհությունն արդեն այնքան էլ լուռ չէ: Մեկ Մալիշկայում անձրևանոց է նետվում Փաշինյանի ուղղությամբ, մեկ փողոցում որևէ մեկը նրա հասցեին դավաճան է գոռում, մեկ նրա ու կնոջ պատկերով արնաշաղախ նկարներ ու խոզի կտրած գլուխներ են նետվում կառավարության շենքի առաջ: Այնպես որ, հարցը լռություն չէ: Հարցը առկա առավել քան պատճառաբանված և շարունակաբար խմորվող դժգոհությունը և անհանդուրժողականությունը միատեղելու ու ազգակործան պատուհասից ու նրա պատուհասիկների իշխանությունից ձերբազատվելն է, գործնականում՝ Հայաստանը ներսից ազատագրելը:

Ցավոք, մեզ միայն այդ տարբերակն է արդեն մնացել, եթե իսկապես ուզում ենք ոչ միայն շարունակել ապրել մեր պետության մեջ, մեր երկրում, այլև ընդհանրապես ունենալ Հայաստան անվանումով պետություն, երկիր, որը նաև աշխարհով մեկ սփռված հայությանը հայ պահող հիմնական գործոններից է:

Դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ էր, ու մեկ անգամ չէ առիթ է եղել նշել այդ մասին, որ այսուհետ Հայաստանում չկա պարզապես «քաղաքական պայքար», «պայքար իշխանության համար» կամ նման մի բան: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում կարող է լինել ու, անկասկած, կձևավորվի վերջիվերջո ազգային-ազատագրական, այսինքն՝ վերքաղաքական, վերկուսակցական պայքար:

Այդպիսին է օրվա կենսական ու բնական հրամայականը: Այլևս ակնհայտ է, որ Արցախը գործնականում թշնամու երախը նետած ու թուրքական «ողորմածությանը» հանձնած փաշինյանական ռեժիմը ձեռնամուխ է եղել Հայաստանի՝ որպես պատականության, ոչնչացմանը, Հայաստանի թրքացմանը, հայության բնաջնջմանը կամ առնվազն ազգային այլասերմանը:

Ելքը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Փաշինյանին, հեռացնել ապիկար, աղետաբեր ու գլխակեր խմբավորմանը:

Ո՞րն է դա իրականացնելու ամենից արագ և հավանական տարբերակը: Հավատացեք, որ դա այլևս անհնար է սովորական քաղաքական գործիքակազմով: Այդ գործիքները չեն գործում:

Տիրապետող ակնկալիքը միասնական, միավորող, համաժողովրդական շարժումն է: Եթե կուզեք՝ համաժողովրդական խաղաղ ապստամբությունը: Այլևս ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակը, կներեք, վերանալն է:

Նոր համաժողովրդական շարժումը ուղղակի կենսական անհրաժեշտություն է և առկա օրհասից, հոգեվարքից ելնելու նշմարելի միակ արդյունավետ տարբերակը:

Դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը, այլազան քաղաքական կողմնորոշումները, աթեիստ կամ հավատացյալ լինելը, մասնագիտական կամ սոցիալական պատկանելությունը: Ամեն ինչ պետք է դնել մի կողմ ու իսկապես բոլորով ելնել ոտքի: Դա պարզ է այնքան, որքան բացահայտ է, որ Հայաստանի կործանման դեպքում նշվածներից և ոչ մի հանգամանք այլևս կարևոր չի լինելու: Եվ իրոք, եթե Հայաստանը կործանվի, դեպի ուր, արդեն խելահեղ տեմպով մեր երկիրը հրում են Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր քաղշրջապատը, անկարևոր է լինելու, թե մեզանից ով որ կուսակցության անդամ էր կամ անկուսակցական։ Անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր տառաճանաչ կամ համալսարանավարտ, անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր վարձով ապրում, իսկ ով 2 հեկտար հողատարածք ուներ, ով էր գյուղացի և ով՝ քաղաքաբնակ, ով էր բեռնակիր, իսկ ով՝ ծրագրավորող: Ա՛ն-կա՛-րե՛-վո՛ր են լինելու այդ ամենը:

Համաժողովրդական նոր շարժումը պետք է միավորի դաշտում եղած բոլոր ազգային և Փաշինյանի գրպանը չմտած քաղաքական ուժերին ու հասարակական շրջանակներին, նկատելի անհատ գործիչներին, բոլորի՛ս: Այդ շարժումը կարող է և պետք է լինի վերկուսակցական և իր ազատագրական էությանը համահունչ՝ վերքաղաքական:

Սա նշանակում է, որ իր հուժկու ու հայրական խոսքը պետք է ասի նաև ազգի պահպանման առանցքային հենասյուներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին:

Շատերը հարցնում են, թե ո՞վ է առաջնորդելու: Մի՛ մտահոգվեք դրա մասին, հրապարակում, երբ կմիավորվենք տասնյակ ու տասնյակ հազարներով, հարյուր հազարներով, առաջնորդները հենց մեր շարքերից ի հայտ կգան, իսկ ըստ էության, մեզ բոլորիս այս գործում կարող է առաջնորդել միայն՝ Մայր Հայաստանը, հայարմատ Արցախը և հարատևելու, մեզ իրենց հետ ապրեցնելու բազմահազարամյա մղումը:

Այ հիմա է իսկական ժամանակը՝ գործով ապացուցելու, որ այո՛, մենք տերն ենք մեր երկրի, այլ ոչ թե մեր հողուջուրը, մեզ էլ հետը՝ անտերության ենք ուզում մատնել:

Տիգրան Արտաշեսյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>