Չավուշօղլուն մտադիր է մայիսի 10-ին Մոսկվայում հանդիպել Լավրովի հետ
Դիտել նաև
ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները
Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը. Չավուշօղլու
Փաշինյանի օդանավի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը. Չավուշօղլու
Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո խորհրդակցել է Չավուշօղլուի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է մայիսի 10-ին Մոսկվա մեկնելու մտադրության մասին՝ հանդիպելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և մասնակցելու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին։
«Մայիսի 10-ին մենք կգնանք Մոսկվա։ Առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք նախարարների հանդիպմանը»,- ասել է դիվանագետը թուրք լրագրողներին տված հարցազրույցում։
Քառակողմ հանդիպումը կանցկացվի Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ և նվիրված կլինի Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորմանը։