Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

Երեք վարկած

Ա․թ․ ապրիլի 29-ին ամերիկյան ազդեցիկ՝ «Ազգային շահեր» (The National Interest) լրատվական կայքը հրապարակել է Ալեքսանդր Սբինովսկու ուշագրավ հոդվածը․ «Հայաստանը սահում է դեպի ավտորիտարի՞զմ»։

Հոդվածի հեղինակն անդրադարձել է հատկապես Հայաստանում քաղաքական հետապնդումներին։

Հոդվածում խոսվում է նախկին ՊՆ նախարարներ Սեյրան Օհանյանի և Դավիթ Տոնոյանի մասին։ Նշվում է, որ ըստ փորձագետների՝ Դավիթ Տոնոյանի ազատազրկման նպատակը պատերազմի պարտության համար նրան քավության նոխազ դարձնելն է։ Ներկայացնենք որոշ հատվածներ հոդվածից․

«Քաղաքական հետապնդումները դրանով չեն դադարում. հարձակման թիրախ են դարձել երկրի քաղաքական ընդդիմության անդամները, մասնավորապես՝ Արտաշատ համայնքի ավագանու «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արտավազդ Մարգարյանն այս տարվա հունվարին նույն կուսակցության ակտիվիստ Գերասիմ Վարդանյանի հետ կալանավորվել է յոթանասուներկու ժամով։ Ձերբակալությանը հեգնանքով արձագանքել է Մարգարյանի փաստաբանը, ով սոցցանցերում գրել է. «Կալանքն ակնհայտորեն անօրինական է. դա զուրկ է որևէ տրամաբանությունից։ Չեք հավատա, բայց Մարգարյանը նման մեղադրանք է ունեցել միայն այն պատճառով, որ հեռախոս ունի»։

«Որոշ ձերբակալություններ կարող են ավարտվել ողբերգությամբ, ինչպես եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Հայտնի ընդդիմադիր Գրիգորյանը 2022 թվականի ամռանը դատարանում ուշագնաց եղավ, այնուհետև՝ մահացավ։ Նա կալանավորվել էր երկու ամսով՝ առանց որևէ հանցանք գործած լինելու, չնայած նրա առողջության վերաբերյալ փաստաբանի և ընտանիքի մտահոգություններին։ Նրա իմունային համակարգը ամեն օր վատթարանում էր»։

Հոդվածում խոսվում է արտահերթ ընտրություններից՝ իրավիճակը համեմատելով ստալինյան շրջանի հետ․

«Այն բանից հետո, երբ 2021 թվականի ամռանը իշխանությունը հաղթեց արտահերթ ընտրություններում, ամեն ինչ սկսեց արագ փոխվել։ Կառավարությունը մեծ արագությամբ վերսկսեց «ժողովրդի թշնամիներին» գտնելու իր ընդհատված գործը, որը հիշեցնում է Ստալինի ժամանակաշրջանի զտումները, իր ժողովրդից Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «պողպատե մանդատ» ստանալուց հետո։ Այս պայքարի սկզբնական թիրախներից էին աշխարհի տարբեր երկրներում ապրող սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչները։ Օրինակ, իշխանությունները մերժեցին Ֆրանսիայի հայկական սփյուռքի կազմակերպության նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը երկիր 2022 թվականի հուլիսին: Փափազյանին, ով երբեք հանցագործություն չի կատարել, Հայաստան արգելվել էր մուտք գործել բացառապես 2021 թվականին Փարիզում հակափաշինյանական ցույցերի ենթադրյալ մասնակցության համար»։ Հոդվածում նաև խոսվում է Մասիս և Սյունե Աբրահամայնների մուտքը արգելելու մասին։

Հոդվածում նշված է լրագրողների նկատմամբ բռնությունները։ Նշված է նաև կառավարության կողմից լրտեսական ծրագրերի կիրառման մասին։ Այս պահին կիրառվում է Հյուսիս-Մակեդոնական Predator կոչվող լրտեսական ծրագիրը, որը թիրախի հեռախոսից տեղեկություններ է փոխանցում պատվիրողին։

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս բացատրել սույն հոդվածի հրապարակումը։ Վարկածները կարող են տարբեր լինել։ Առաջինը, որ ԱՄՆ-ում առկա է խոսքի ազատությունը և այս հոդվածն ընդամենը հոդվածագրի կարծիքն է և այն չի համընկնում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հետ, չէ՞ որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ ՀՀ վարչապետին հրավիրեց մասնակցելու «Ժողովրդավարական երկրների համաժողովին»։ Այս վարկածն, իմ կարծիքով, ամենաանհավանականն է, քանի որ «The National Interest»-ը պատահական լրատվամիջոց չի, այն պատկանում է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրած «Center for National interest» հեղինակավոր ուղեղային կենտրոնին, որն ուսումնասիրում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։ Երկրորդ վարկածը, գուցե ՀՀ իշխանություններին տրված «քարտ բլանշի» ժամկետի ավարտն է և արդեն ԱՄՆ-ն իսկապես դժգոհում է Հայաստանում ժողովրդավարության ցածր մակարդակից։ Եվ վերջապես, չի բացառվում, երրորդ, թերևս ամենահավանական վարկածի առկայությունը, այն է՝ որ ՀՀ վարչապետն այլևս լիարժեքորեն չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Այս համատեքստում պատահական չեմ համարում ԱԺԲ կոչված խմբավորման անդամներին ԱՄՆ-ում բավականին բարձր մակարդակով ցուցաբերված ընդունելությունը։ Արդյոք մավրն արե՞ց իր գործը և նա պետք է հեռանա և փոխարինվի ավելի «վճռական» հակառուսական ուժերով։ Ժամանակը ցույց կտա, թե որ վարկածն է ավելի մոտ ճշմարտությանը։ Հուսանք երկրորդը։

Հ․Գ․ Ուշանում եք, տիկնայք և պարոնայք, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչներ, չէ՞ որ ԱՄՆ-ն արդեն խստորեն քննադատում է ձեր պաշտելի իշխանությանը, իսկ դուք լռում եք։

Ավետիք Իշխանյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>