Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ դադարեցնել ադրբեջանաթուրքական օրակարգով ազգադավ բանակցությունները․ հակառակ դեպքում, որպես պետական դավաճան, քրեական պատասխանատվություն են կրելու․ Հայտարարություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել․ «Պահանջում ենք ՀՀ կառավարությունից դադարեցնել պատանդի կարգավիճակում ազգադավ բանակցությունները: ԱՄՆ-ում պետքարտուղարության միջնորդությամբ ավարտվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբերջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվամբ փաստաթղթի շուրջ, որը ՀՀ ներկայիս իշխանությունների տխրահռչակ խաղաղության համաձայնագրի նորահայտ տարբերակն է։

ՀՀ դիվանագիտության տկարության վկայությունն է, որ Արցախի կարգավիճակը և միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը նենգափոխում են միջազգային երաշխիքներով անվտանգության ապահովման անգո մեխանիզմներով և իջեցվում ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանության երկսայրի մակարդակի։ «ՄԻԱՍԻՆ» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստագույնս դատապարտում է ՀՀ-ի կողմից նշված օրակարգով բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ, քանի որ նախատեսվում է նողկալի կետերով փաստաթուղթ ստորագրել։

Միայն այն, որ հայկական կողմը քննարկում է «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության» խնդիրները, նշանակում է, որ այդ ձևակերպմամբ ջնջվում են Արցախյան ազգային-ազատագրական հերոսամարտի արդյունքները։ Արարատ Միրզոյանը առաջին հերթին կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և 1992 թ․ Գերագույն խորհրդի հայտնի որոշման բոլոր հիմնադրույթները։ Արցախի Հանրապետության ձևավորման իրավաքաղաքական, ռազմական ողջ գործընթացը, Մինսկի խմբի նախագահության ստեղծումը և բանակցային պատմությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հերոսական պայքարի ամենամեծ նվաճումն է, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից դադարեցնել նման ազգադավ բանակցությունները ազեր-թուրքական օրակարգով, հակառակ դեպքում, որպես պետական դավաճան, քրեական պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենքի ողջ ուժով հայ ժողովրդի առջև։ Հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում պետք է լինի Արցախահայության ինքորոշման իրավունքի ճանաչումը և Արցախի կարգավիճակը, զավթված տարածքների վերադարձը, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հակամարտության լուծման բացառումը։ Հայերը Արցախում երբեք ազգային փոքրամասնություն չեն եղել, Արցախը մեր հազարամյա բնօրրան է, որը քաղաքական ողորմելի սակարկությունների ենթակա չէ։ Սակարկողներին անփառունակ վախճան է սպասվում, նրանց ստորագրած թղթերն ու պայմանավորվածություններն առ ոչինչ են․ ազգային-պետական շահը բացարձակ գերակայություն է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>