ՌԴ-ում ՀՀ-ի և ԱՄՆ-ի դեսպանները հանդիպել են, անդրադարձել են նաև վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին
Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ ընդգծելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հատարարության դրույթների անվերապահ կատարումը։
Դեսպաններն ընդգծել են մայիսի 1-ից 4-ը ԱՄՆ-ում անցկացված եռակողմ բանակցությունների կարևորությունը։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծվող իրավիճակին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակին՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը կոպտորեն հակասում է Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։