Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործում են, թե՞ ոչ․ Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետին
Բաց նամակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին
Պարոն Ղազարյան,
Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ձեր ներկայությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, պատասխանել իմ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյանի հարցերին
1. Ես հաճախ եմ ներկա լինում միջին վիճակագրական խնջույքերին և երբևէ չեմ նկատել, որ այդ խնջույքներին թմրանյութեր օգտագործվեն: Կարծում եմ Դուք ևս հաճախ եք ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին: Խնդրում եմ պատասխանեք Ձեր ներկայությամբ միջին վիճակագրական խնջույքի ներկաները թմրանյութեր օգտագործում են, թե՞ ոչ: Եթե օգտագործում են, ապա ինչու Դուք չեք կալանավորում այդ մարդկանց, իսկ եթե չեն օգտագործում, ինչու չառարկեցիք պատգամավորին:
2. Ճշտել եք արդյոք, կոնկրետ որ գիշերային ակումբներում են անցնում պատգամավորի նշած «միջին վիճակագրական խնջույքները»: Օրինակ, Տերյան փողոցի վրա գտնվող ակումբներում նման «խնջույքներ» շուտ-շուտ են անցնո՞ւմ... կամ Սարյանի սրճարաններում:
3. Նման «խնջուքներն» ո՞վ է կազմակերպում, ո՞վ է «հաճույք ստանում» այդ խնջույքներում և ո՞վ՝ հարստանում
Հարցերս ամենևին հռետորական չեն:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից