Վաշինգտոնյան բանակցություններից հետո Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Մոսկվա». Այս մասին մայիսի 4-ին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը դեռ պետք է քննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Սակայն մենք դա չենք տեսնում։ Պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեին, ինչը չեղավ։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այս շաբաթ՝ մայիսի 1-ից 4-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախագահները բանակցությունների նոր մեծ փուլ են անցկացրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Zham.am

