Ջենիֆեր Լոպեսը հանրությանը ներկայացել է թափանցիկ բլուզով
Դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է առավոտյան հաղորդման գլխավոր հյուրը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ 53-ամյա երգչուհին հանրությանը ներկայացել է խորը դեկոլտեով կապույտ թափանցիկ բլուզով։
Դրա հետ նա կրել է փիրուզագույն կաշվե կիսաշրջազգեստ և բարձրակրունկներ: Արտաքին տեսքը համալրվել է հսկայական արծաթյա ականջօղերով: