Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Մամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է՝ գործող իշխանությունների պետական համակարգի թիրախում.ՀԺՄ

1994 թվականից ի վեր մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր։ Հարաբերականորեն որպես լրագրողների մասնագիտական տոն ընկալվող այս ամսաթիվն իրականում ոչ այնքան շնորհավորանքների, որքան մամուլի, խոսքի ազատության բնագավառում մեր երկրում առկա հիմնարար խնդիրները հիշելու առիթ է, նշված է Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հաղորդագրության մեջ։

«Լրագրողներն այսօր, թերևս, ամենախոցելի մասնագիտական համքարության ներկայացուցիչներն են, քանի որ մամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է՝ գործող իշխանությունների, որպես հետևանք՝ նաև պետական համակարգի թիրախում։

Հայաստանում հաստատված ձևական, ցուցափեղկային ժողովրդավարության և իրական, բովանդակային ավտորիտարիզմի պայմաններում մամուլն այն եզակի ինստիտուտն է, որը բացահայտում և այդ բացահայտմամբ պայքարում է երկրում ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումների, միանձնյա իշխանության ամրապնդման շարունակվող գործընթացների դեմ։ Իր այդ առաքելությամբ մամուլը, լրագրողներն իշխանության համար դարձել են որպես դասակարգային թշնամիներ, քանի որ իրենց մասնագիտական գործունեությամբ խոչընդոտում են իշխանության այլասերմանը։

Դրա մասին են վկայում ոչ իշխանական մամուլի դեմ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների, պետական կառավարման մարմինների կողմից արվող տարատեսակ վարկաբեկող, զրպարտող, կեղծ տեղեկություններ պարունակող, ակնհայտ թիրախավորող հայտարարությունները, նրանց դեմ ներկայացվող անհեթեթ դատական հայցերը՝ ահռելի և անտրամաբանական դրամական փոխհատուցման պահանջներով, ԶԼՄ-ների՝ առանց այդ էլ խիստ անբավարար ֆինանսական միջոցների սահմանափակմանն ուղղված և այլ օրենսդրական նախաձեռնությունները, ֆեյքային հարձակումները, կազմակերպված արշավները սոցցանցերում, լրագրողների հետ տարրական հարաբերությունների մշակույթի տոտալ բացակայությունը։

Իշխանության այս բոլոր քայլերն իրականում ուղղված են ոչ միայն, իսկ երբեմն՝ ոչ այնքան մամուլի, որքան իշխանության հակաժողովրդավարական վարքագիծը զսպող լրագրողների գործունեության դեմ։ Հետևաբար, լայն իմաստով մամուլի ազատությունը, մամուլի ազատության պաշտպանությունն իրականում նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է, առանց որի դեմոկրատական արժեքների աղճատումը կարող է հատել անդառնալիության կետը։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է լրագրողներին, զանգվածային լրատվության միջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով կամք, տոկունություն, վճռականություն և հաստատակամություն՝ ներկայիս դժվար ժամանակաշրջանի դժվարությունները հաղթահարելու և մասնագիտական ու քաղաքացիական առաքելությունը կատարելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>