«Այլևս երբեք հեշտ չի լինելու»․ Իննա Խոջամիրյան. Լուսանկարներ
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել, որի շրջանակում պատասխանել է հետևորդների մի շարք հարցերին։ Իննան տեղեկացրել է, որ 8 ամիս է ինչ հրաժարվել է մսից, իսկ հետևորդները հետաքրքրվել են՝ ինչն է պատճառը։
«Հրաժարվել եմ միայն մսից, բայց գիտակցաբար չեմ եկել այդ որոշմանը, քանի որ շատ մսակեր եմ եղել։ Մի օր ուղղակի անհասկանալի բան տեղի ունեցավ և ուտելու պահին զզվեցի ու տպավորություն էր, թե առաջին անգամ եմ գիտակցում, որ մեռած կենդանի եմ ուտում։ Բացատրելու բան չի, բայց 8 ամիս է չեմ կերել, չնայած վերջերս սկսել եմ մեկ–մեկ ուտել ստիպողաբար, բայց առանց մսի տանջվում եմ»,- պատասխանել է նա։ Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ արդյո՞ք հեշտ է Իննային։
«Չէ․․․ ու երբեք էլ հեշտ չի լինելու»,- գրել է նա։