«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Պատերազմ Արցախում
Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց վարձ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

Պետական դավաճանություն

ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

2023թ. ապրիլի 18-ին ՀՀ ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում: Սա խորապես մտահոգիչ արձանագրում է, որը պետք է իրավասու մարմինների ու հատկապես ԱԱԾ կողմից պատշաճ վերլուծության առարկա դառնա, երևույթի պատճառները վերհանվեն, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն:

Հարցի կարևորությունը հաշվի առնելով` մենք ևս հարկ ենք համարում անդրադառնալ նշված խնդրին:

Լրատվական բաց աղբյուրներում պետական դավաճանության վերաբերյալ հնչեցված թվերը հակասական են: Վարչապետն իր խոսքում հիշատակել է 53 անձի մասին, «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվել է 2022 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից զինված ուժերի զինծառայողների նկատմամբ նախաձեռնված պետական դավաճանության 17 գործի մասին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն արձանագրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պետական դավաճանության համար մեղադրանք է առաջադրվել 63 անձի:

Հատկանշական է, որ ԱԱԾ պաշտոնական կայքում զետեղված տվյալներից հնարավոր չէ ի մի բերել ու հասկանալ, թե նշված ժամանակահատվածում քանի անձ է մեղադրվել, նրանցից քանիսի նկատմամբ է վարույթը կարճվել, քանիսի նկատմամբ է քրեական հետապնդումը շարունակվում, քանիսի վերաբերյալ են գործերը դատարան ուղարկվել, դատավճիռ կայացվել: Եվ, ամենակարևորը, որևէ պաշտոնական աղբյուրում չի ընդհանրացվում, նշվում, թե մեղադրվող անձինք կոնկրետ երբ, ինչ ժամանակահատվածում և ինչ դրդապատճառներով են հավաքագրվել: 

Մեր ուսումնասիրությունները, ստացված տվյալները վկայում են, որ պետական դավաճանության մեջ մեղադրված 63 անձի (ընդունենք 63 թիվը) զգալի մասը` մոտ 90 տոկոսը, հավաքագրվել է 44-օրյա պատերազմից, իսկ մնացած 10 տոկոսը` 2018 թվականի հեղափոխությունից հետո: 

Ընդամենը հինգ տարվա ընթացքում 63 անձի հավաքագրումը պարզապես բացառիկ, նախադեպը չունեցող փաստ է և ցավոք որևէ երաշխիք չկա, որ բացահայտվել են բոլորը: Այսինքն` եթե բացահայտվում է 63 անձ, դա նշանակում է, որ հավաքագրումն ընդգրկել է անհամեմատ մեծ թվով մարդկանց:

Սա խոսում է այն մասին, որ երկրում առկա են առանցքային հիմնախնդիրներ, որոնք էլ պարարտ հող են ստեղծում, տասնյակ մարդկանց դրդում գնալ դավաճանության, հայրենիքն ուրանալուն:

Մեր գնահատմամբ պետական դավաճանության առանցքային պատճառները հետևյալն են`

1. իշխանությունների ցածր վարկը, նրա նկատմամբ անվստահությունը, պետության աննախադեպ թուլացումը, ապագայի հետ հույս չկապելը, 

2. բնակչության ցածր կենսամակարդակը, խոցելիությունը, ֆինանսական շահագրգռվածությունը, նյութական խրախուսումը,

3. պետությունում ու հասարակությունում հաստատված դիսբալանսը` բաժանումն օտարների ու յուրայինների (սևերի ու սպիտակների), միմյանց նկատմամբ խորը, անզիջում թշնամանքը,

4. ուժային կառույցներում առկա անարդարությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու վրեժխնդրությունը,

5. ուժեղ պետությանը, պատերազմում հաղթածին ծառայելու ձգտումը` այդ համագործակցությունից հետագայում ենթադրվող շահի ակնկալիքով,

6. զինվորական ստորաբաժանումներում պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը, 

7. հասարակության մեջ հայրենասիրական, ազգային գաղափարներ չքարոզելը, անձանց հերոսությունները, զոհողությունները պատշաճ չգնահատելը, գերության մեջ հայտնվածներին անտեսելը, մոռացության մատնելը և ընդհակառակը, գլոբալիստական, նյութապաշտության ոգով մարդկանց դաստիարակելը, 

8. հակառակորդի լարած թակարդներում քաղաքացիների միամտաբար հայտնվելը, որի կանխարգելման ուղղությամբ ևս բավարար աշխատանքներ չեն իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից:

Այս պատճառները, բացթողումները տեսնելու, վերացնելու փոխարեն իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, պետական դավաճանության դեպքերի այսչափ առկայության մեջ կրկին փորձում են մեղավոր համարել ԱԱԾ նախկին աշխատակիցներին: 

Սա պարզունակ, անազնիվ մոտեցում է, քանի որ, կրկնում ենք, հավաքագրման դեպքերը գրեթե հարյուր տոկոսով տեղի են ունեցել ներկայիս իշխանության գործունեության տարիներին, և չկա բացահայտված որևէ դեպք, որը վկայեր, որ պետական դավաճանության գնացած անձը հավաքագրվել է 2018-ի հեղափոխությունից առաջ ու չի բացահայտվել, գտնվել ԱԱԾ տեսադաշտում, թեպետ նման բացառիկ դեպքեր կարող էին և լինել` լրտեսության, հայրենիքի դավաճանության դեպքերի բացահայտման հարյուր տոկոսանոց երաշխիք որևէ մեկը չի կարող տալ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>