Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Փաշինյան–Ալիև զույգի անվան «մաքսակետ»

Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։

Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։

Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։

Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9–ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։

Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդակն՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։

Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարական–քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են։


ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>