Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիան
Դիտել նաև
«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ»․ «Մայր Հայաստանի» նախաձեռնած քննարկումը՝ նվիրված Արցախի Հանրապետության օրվան (ուղիղ)
Ի՞նչ կապ ունի Արցախի հանձնումը Ռուսաստանում ահաբեկչության հետ. «Կարճ ասած» (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքի շրջափակման սկսվելուց 138 օր անց և միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են իրենց ակցիան։
Նշվում է, որ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրենց պահանջները մասամբ բավարարվել են:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի «էկոակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանցի սահմանապահները։
Նշենք նաև, որ ապրիլի 28-ի երեկոյան արդեն ճանապարհը բաց կլինի, և Լիսագոր, Մեծ շեն, Հինշեն, Տասը Վերստ և Եղցահող գյուղերի բնակիչները կկարողանան ազատ կապ ունենալ Ստեփանակերտի հետ։
Zham.am