Երևանում կկայանա Պապիկյան-Լենցով հանդիպում
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն այսօր կլինի Երևանում։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Առաջիկա ժամերին նա կհանդիպի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,-գրում է աղբյուրը։
Panorama.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանում։