ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Վինո վինո» ՍՊԸ-ից։ Ընդհանուր գնվել է 480 շիշ կոնյակ, որից 160 հատը՝ «Ախթամար», 1 միավորի գինը՝ 14 հազար 160 դրամ, «Հայաստան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 18 հազար 960 դրամ, «Վասպուրական»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 25 հազար 279 դրամ, «Նաիրի»՝ 50 շիշ, միավորի գինը՝ 39 հազար 440 դրամ, «Երեւան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 21 հազար 439 դրամ, «Էյփրիքոթ»՝ 70 շիշ, միավորի գինը՝ 8 հազար 200 դրամ, եւ «Արարատ Շառլ Ազնավուր 25»՝ 20 շիշ, միավորի գինը՝ 100 հազար դրամ։ ԱԺ-ն նշված կոնյակների գնումը կատարել է ապրիլի 14-ին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

