Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, հայտնում է sabah.com.tr կայքը, գրում է Tert.am-ը։
Այցի ժամանակ Սոյլուն Մաշալյանին շնորհակալություն է հայտնել երկրաշարժի գոտում ցուցաբերված օգնության համար։
Փոխանցելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները՝ Սոյլուն ասել է. «Ինչպես եղել է մինչ հիմա, մենք ձեզ հետ ենք ձեր բոլոր հարցերում։ Սրանով պետք է օրինակ ցույց տանք ողջ աշխարհին։ Մենք պետք է միասին ցույց տանք Ստամբուլի, Անատոլիայի քաղաքակրթության փոխըմբռնումը, միասին ապրելը և միասին ուժեղ լինելը»,- ասել է նա։
Պատրիարք Մաշալյանը շնորհավորել է թուրք նախարարին Բայրամի կապակցությամբ և մաղթել, որ երկրաշարժի գոտին արագ վերականգնվի:
Մաշալյանը նաև շնորհակալություն է հայտնել Սոյլուին իշխանությունների կողմից պատրիարքարանին ցուցաբերված աջակցության համար: