Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը կառուցված է Գևորգ Գևորգյանի ցուցմունքի վրա

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2006-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանն ապօրինի տիրացել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության բաժնեմասերի 60 տոկոսին, դրանք գրանցել եղբոր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անուններով, իսկ 2008-ից մինչեւ 2015 թվականները ստացել է 230 մլն դրամ շահույթ, որն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, փորձել է փողերի լվացման եղանակով օրինականացնել։ Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգյանը նախ ասաց, որ Աբրահամյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականին, ապա անդրադարձավ փողերի լվացման մեղադրանքին․

«Այդ մեղադրանքը գիտե՞ք երբվանից է՝ 2018 թվականի օգոստոսից։ Զրո հիմնավորում ունեցող մեղադրանք է, եւ եթե այդ մեղադրանքը հիմնավոր լիներ, այն ժամանակ այս փողերի լվացման մեղադրանքը եւս կլիներ։ Իրավիճակային լուծումներ են տալիս մեր իրավապահ մարմինները, մեր իրավապահ մարմինների՝ հատկապես դատախազության համար «փողերի լվացում» հանցագործության հանցակազմը, կարծես թե, անբացատրելի է, իրենք իրենց սուբյեկտիվ մեկնաբանություններն ունեն դրա վերաբերյալ, եւ եթե մենք իրենց մոտեցմամբ ղեկավարվենք, ապա այն Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից սկսած համար մեկ հանցագործությունն է, բայց իրականում դա աբսուրդ է։ Իրենց մոտ պատկերացումը հետեւյալն է․ եթե կա որեւէ տեսակի հափշտակություն կամ ինչ-որ հանցագործություն, որի արդյունքում օգուտ է ստացվում, ուրեմն անմիջապես կարելի է փողերի լվացում դիտարկել, որովհետեւ եթե որեւէ մեկը, օրինակի համար, բուլկի է գողանում եւ այդ բուլկին փոխարինում է հացի հետ եւ հացն ուտում, իրենց պատկերացմամբ՝ սա փողերի լվացում է, որովհետեւ «հանցավոր ճանապարհով ստացված գույքը փոխակերպեցիր, փոխակերպելուց հետո սպառեցիր, հետքերը թաքցրիր եւ այլն»։

Իրականում փողերի լվացումն այդպես չէ, փողերի լվացումը ինքնին ենթադրում է, որ կոնկրետ մեխանիզմներ պետք է գործադրվեն, որպեսզի ենթադրյալ հանցավոր ճանապարհով ստացված գույքը կամ գումարը փոխակերպվի, թաքցվի եւ այլն։ Ուրեմն դրան ուղղված ոչինչ չի արվել, եւ փողերի լվացման մասին խոսելն աբսուրդ է։ Դա ուղղակի գործիքակազմ է, որը հիմա կիրառում են, որովհետեւ այն, ինչում մեղադրում են Հովիկ Աբրահամյանին, վաղեմությունը վաղուց անցել է։ Նախ սկսենք նրանից, որ մինչեւ փողերի լվացումը, այդ մեղադրանքով որեւէ հիմնավորում չկար, բայց այսպես ձգեցին-ձգեցին՝ հասկանալով որ անհնարին իրավիճակում են հայտնվել, հիմա էլ բերեցին, մի հատ էլ փողերի լվացում ներառեցին, որովհետեւ իրենց նպատակն է, որ թույլ չտան որեւէ իրավական հիմքով գործի կարճում տեղի ունենա, որովհետեւ իրենք երբեք չեն ընդունի, որ ապացույցների անբավարարություն կա, հետեւաբար՝ կարծում եմ եւ պնդում եմ, որ սա ուղիղ իրավիճակային լուծում է, որ բոլոր գործերով նույն բանն են անում, նույն ձեռագիրն է, բացարձակ որեւէ տարբերություն չկա, հետեւաբար՝ աբսուրդ, անհիմն մեղադրանք է»։

Փաստաբանին խնդրեցինք հստակեցնել՝ Հովիկ Աբրահամյանը չի ընդունում պաշտոնեական լիազորություններն անցնելու ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելո՞ւ մեղադրանքները, թե՞ փողերի լվացման մեղադրանքը։ «Երկուսն էլ չի ընդունում ու ոչ թե չի ընդունում, որովհետեւ զուտ չի ընդունում, այլ բացարձակապես որեւէ հիմնավորում չկա, եւ նման հանցագործություն տեղի չի ունեցել։ Դրա մասին խոսում են գործի ապացույցները, եւ երբ դրանք բացահայտվեն, բոլորն էլ կտեսնեն, որ նման հանցագործություն առկա չէ»։ Փաստաբանին հարցրինք նաեւ, թե իրավապահներն ի՞նչ ապացույցներ են ներկայացրել, եւ ճի՞շտ է արդյոք, որ գործի հիմքում միայն մեկ հոգու ցուցմունք է (մեր տեղեկություններով, այդ մեկ ցուցմունքը տվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի եղբայրը` Գեւորգ Գեւորգյանը, ով տարիներ շարունակ կոնֆլիկտ է ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի հետ եւ նրանց մեղադրում էր իր ունեցվածքը` «Ավազահատիկի» մոտ 70 տոկոսը, խլելու մեջ եւ դեռ 18-ից առաջ էր փորձում դատական կարգով հասնել արդարության վերականգնման)։

«Այս պահին չեմ կարող ապացուցողական բազային մանրամասն անդրադառնալ, բայց այն, ինչ կա, չի հիմնավորում այդ հանցագործությունը»,- պատասխանեց Երեմ Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>