ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են

ԱԱԾ-ն ու Դատախազությունը կգնա՞ն Աննա Հակոբյանի հետևից. պատերազմից շուրջ 3 տարի անց կա դատարանի վճռով հաստատված ընդամենը 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի

Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Տավուշի մարզում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11 000 դասալիք՝ կամավոր, զինվորական և այլն:

Այս հայտարարության առնչությամբ 168.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն ապրիլի 3-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետևյալ բովանդակությամբ:

1. Քանի՞ քրեական վարույթ կա հարուցված 44-օրյա պատերազմից հետո 11 000 դասալիքների առնչությամբ:

2. 11 000 ենթադրյալ դասալիքներից քանի՞սն են կալանավորված հարցումը ստանալու օրվա դրությամբ, քանիսի՞ նկատմամբ է կիրառված խափանման այլ միջոց:

3. 44-օրյա պատերազմից 2.5 տարի անց քանի՞ դատավճիռ կա 11 000 դասալիքների վերաբերյալ:

4. Եթե Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թիվն իրականությանը չի համապատասխանում, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք Դատախազությունը վարույթ հարուցել Աննա Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնության հանցակազմով:

Ապրիլի 10-ին Դատախազությունը մեզ տեղեկացրել էր՝ հարցման պատասխանի տրամադրմանն անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ: Ապրիլի 25-ին դատախազությունը մեր հարցման պատասխանն ուղարկեց:

Ըստ այդմ՝ ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:

Հարգելի ընթերցող, այս՝ 10.687 թիվը մտապահենք ու արձանագրենք, որ այն մոտեցված է Աննա Հակոբյանի հնչեցրած թվին՝ 11.000-ին:

Հաջորդիվ նշված էր, որ նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է: «2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)՝ որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ»,-նշված էր ՀՀ դատախազության կողմից ուղարկված պատասխանի մեջ:

Ընդհանուր առմամբ հավաքական ենթադրյալ դասալիքների թիվը 756 է:

Այսինքն՝ սկզբից զանգվածաբար ում տեսել, դասալքության մեղադրանք են առաջադրել, միայն թե իրենցից հեռացնեն վտանգը, հետո, բնականաբար, քննության ընթացքում թիվը մաղվել է ու մնացել ընդամենը 756:

Աննա Հակոբյանին պետք էր հնչեցնել զարհուրելի թիվ հայ ժողովրդին դավաճան ու դասալիք դուրս բերելու համար, ու ինքը դա արել է:

Բայց արտառոցը նույնիսկ այն չէ, որ նախնական հարուցված 1786 քրեական վարույթից՝ 10687 անձի վերաբերյալ, հիմա մնացել է 226 վարույթ ու 756 ենթադրյալ դասալիք, այլ այն, ինչ դատախազության պատասխանում հաջորդիվ է գրված:

Մինչ այդ նշենք, որ դատախազությունից հավելել էին նաև, որ 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:

118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), և 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

Իսկ հիմա՝ ուշադրություն:

«Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում»,- գրել էին դատախազությունից:

Այսինքն՝ պատերազմից գրեթե 3 տարի անց, այս պահի դրությամբ, կա ընդամենը դատարանի վճռով հաստատված 64 դասալիք, ևս 79-ը սպասում են վճռի:

Սա նշանակում է, որ այս մեղադրանքներով որևէ տեսակի պատիժ կրող անձանց թիվը չի կարող մեծ լինել 143-ից: Իսկ իրականում այդ թիվը 142 է, որովհետև ստորև բերված տվյալները փաստում են՝ մեկ անձ արդարացվել է: Նշել էին նաև, որ ընդհանուր դատաքննությունն ավարտված 64 անձի վերաբերյալ 58 գործերից 1-ով 1 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման վերդիկտ, 57 գործով 63 անձի վերաբերյալ՝ մեղադրական վերդիկտ: Ինչ վերաբերում է սահմանված պատժաչափերին, ապա դրանց վերաբերյալ Դատախազությունը հաշվառում չի իրականացնում:

Ընդհանուր առմամբ դատախազությունը բավականին մանրամասն թվային տվյալներ էր ներկայացրել: Չէին պատասխանել միայն խափանման միջոցների վերաբերյալ հարցին, միգուցե չեն տիրապետում տվյալներին: Բայց կար մի շատ կարևոր հարց, որին դատախազությունը խուսափել էր պատասխանել՝ «Եթե Աննա Հակոբյանի կողմից հնչեցված թիվը իրականությանը չի համապատասխանում, ապա պատրաստվո՞ւմ է արդյոք Դատախազությունը վարույթ հարուցել Աննա Հակոբյանի վերաբերյալ սուտ մատնության հանցակազմով»:

Աննա Հակոբյանն ակնհայտորեն կեղծ տվյալ է հրապարակել, միտումնավոր կերպով խեղաթյուրել է իրականությունը, հայ ժողովրդի մի զգալի հատվածի ներկայացրել է դասալիք, ծառայությունից խուսափող, իր հայրենիքի համար մարտնչել չցանկացող:

Սա ազգային անվտանգության խնդիր է. Աննա Հակոբյանը ոտնձգություն է կատարել ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ՝ դիտմամբ խաթարելով նրա հիմքերը, բարոյալքության, հուսալքության մղելով հայ հասարակությանը:

Կգնա՞ն Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ու Դատախազությունն Աննա Հակոբյանի այս հայտարարության հետքերով, իհարկե, չեն գնա:

Աննա Հակոբյանը լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը չէ, որ ԱԱԾ-ն մասկի-շոուով ձերբակալի, հետո քրեական գործ հարուցվի, մի կին դատավոր կալանավորի, մյուսն էլ՝ կալանքը թողնի անփոփոխ, դատախազը մեղադրանքը պնդի, դրանից հետո պաշտոնեական առաջխաղացում ունենա, վերջում էլ անգամ իր գործով առաջին նիստի ավարտը չտեսնի: Արմեն Գրիգորյանը մահացավ իր գործով առաջին դատական նիստի ընթացքում, մահացավ ակնթարթորեն, ժպիտը՝ դեմքին:

Իսկ Աննա Հակոբյանը դեռ կշարունակի տարբեր մարզերում ու մայրաքաղաքում մարդկանց շոկի ենթարկել իր անպատասխանատու ու կոնկրետ թշնամու օրակարգին ծառայող հայտարարություններով, քանի դեռ ԱԱԾ-ն ու Դատախազությունն այդտեղ խնդիր չեն տեսնում, և քանի դեռ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցում է այս տիկնոջ կազմակերպած միջոցառումներին, ու հրավերի համար շնորհակալություն հայտնում նրան:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը և Իլհամ Ալիևը նույն հայտարարություններն էին արել՝ օրերի տարբերությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>