ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ, ամռանը գերծանրաբեռնված է լինելու
Դիտել նաև
Արցախից տեղահանված անձինք ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Արցախից տեղահանված անձինք ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. Անի Բադալյան
ՀՀ անձնագրային կետերում քաոս է
Փետրվարի շաբաթ օրերը անձնագրայիններում կլինեն աշխատանքային
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, Կրկին հիշեցնում ենք, որ ամռան ամիսներին անձնագրային ծառայությունները սովորաբար աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ուստի հորդորում ենք անձնագրային գործարքները կատարել ավելի վաղ՝ խնայելով Ձեր ժամանակը և միաժամանակ նպաստելով աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10) սպասարկումն իրականացվում է առցանց հերթագրմամբ՝ e-request.am կայքի միջոցով: Տարածքային անձնագրային ծառայություններում հերթը կարգավորվում է տեղում՝ հերթի կտրոնների միջոցով»:

