Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

ՀԲՃ - Բաց նամակ Հայաստանի ամերիկյան համալսարանին

Ամերիկյան համալսարանի ռեկտոր պրն Կյուրեղյա՛ն, Հակոբյան բնապահպանական կենտրոնի ղեկավար պրն Ամիրխանյա՛ն, համալսարանի ուղանողական համա՛յնք,

Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտարարված միջոցառման տեքստից տեղեկացանք, որ համալսարանը Լիդիան հանքային օֆշորային ընկերության գործընկերությամբ կազմակերպում է հանքարդյունաբերական արտասահմանյան մի ընկերության աշխատակցի հանրային ելույթը, ով պարզվում է Լիդիանի Կայուն զարգացման բաժնի փոխնախագահի նախկին գործընկերն է։ Համալսարանի նախկինում ոչ ակնբախ, իսկ այժմ արդեն բացահայտ համագործակցությունը հանքային ընկերության հետ զրկում է համալսարանին ակադեմիական, այսինքն՝ գիտության և հանրային կրթության շահերից բխող հաստատություն լինելու համբավից։ Թույլ տվեք մատնանշել, որ բնապահպանությունն ու հանրային շահը անօտարելի են, իսկ կրթությունը եթե հանրային շահ չի հետապնդում, ապա այն սպասարկում է բացառապես մասնավոր շահույթի ոլորտը, ինչի շուրջ Ամերիկյան համալսարանը պետք է ունենա հստակ հրապարակված դիրքորոշում։

Միջոցառման թեման որևէ առնչություն չունի ո՛չ բնական, ո՛չ էլ հասարակական գիտությունների հետ, նույնիսկ եթե ՀԱՀ-ը փորձի իր արարքը հիմնավորել «հանքարդյունաբերության շուրջ գիտական քննարկում խթանելու» խորամանկ փաստարկով։ Հանրային կապերի, համայնքներին մոլորեցնելու, «կորպորատիվ պատասխանատվություն» կոչվող դատարկաբանության մասին այս միջոցառումը ծառայում է բացառապես Լիդիան ընկերության կասկածելի համբավը Ամերիկյան համալսարանի միջոցով բարձրացնելուն, Ամուլսարը հանքարդյունահանելու դեպքում բնական միջավայրի (մասնավորապես ջրային պաշարների) վրա ազդեցության թերությունների կամ բացակայության մասին ներկայում հանրային լայն քննարկումների արժանացած գիտական քննադատությունը քողարկելուն կամ ինչպես անգլերեն են ասում՝ «ծեփամածիկով ծածկելուն»։ Սա կարող էր լինել մի հանդիպում՝ հրավիրված Լիդիանի կողմից միայն իր սեփական տարածքում։ Կարծում ենք հանքարդյունաբերական ընկերությունները հետաքրքրված կլինեին իրենց գովազդային գործողությունները «Զրո վնասից անդին» դատարկախոսությամբ համալրելով, և հանրությանը մոլորեցնելու փորձը չէր հաջողվի։

Խստորեն դատապարտում ենք Ամերիկյան համալսարանի համագործակցությունը որևէ հանքարդյունաբերական ընկերության կամ հանքարդյունաբերական ընկերությունների հետ սերտորեն առնչվող իբր գիտա-կրթական հաստատության հետ (չմոռանանք Կանադայում և Ավստրալիայում համալսարանների շրջանակներում հանքարդյունաբերական կորպորացիաների ֆինանսավորմամբ գործող տարբեր կենտրոնները, որոնցից մի քանիսին Ամերիկյան համալսարանն արդեն առիթ ունեցել է Հայաստան հրավիրել)։

Ամերիկյան համալսարանի ուսանողներին և հատկապես Հակոբյան բնապահպանական կենտրոնի ուսանողներին կոչ ենք անում գործուն մասնակցություն ունենալ համալսարանի գործունեության և որոշումների կայացման մեջ, արտահայտել իրենց ակադեմիական ու հանրային դիրքորոշումները, պահպանել իրենց մասնագիտական ոլորտները մասնավորի կողմից յուրացումից, քաղաքականացնել համալսարանի վարչակազմի ու դասախոսակազմի գործունեությունը, ինչպես նաև քննարկել համալսարանի վարկանիշի անկման խնդիրները։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ` [email protected]
Կայք՝ armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ` facebook.com/armecofront
Յութուբյան ալիք` youtube.com/user/armecofront

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>