Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Գումբուրդոյի միջադեպի մասին

Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ոչ Վրաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից: Այն կարող է բերել տարածաշրջանային լրացուցիչ լարվածության, ինչը վտանգավոր է: Վրաստանի նորագույն պատմության ընթացքում այդպիսի տարբեր իրավիճակներ ստեղծվել են: Բարեբախտաբար` առայժմ հաջողվել է դրանց ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

Այդ շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հասարակական կազմակերպություններ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց հիմնական եւ կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ լինում են երկուստեք տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, կան անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:

Վերջերս Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրման շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է: Այս եկեղեցու պատկանելության շուրջ լարված բանավեճը նոր չէ: Այն պարբերաբար ընթանում է հիմնականում գյուղի բնակչության եւ վրացական շրջանակների միջեւ արդեն 20-25 տարի: Այդ թեման վաղուց պետք է փակված լիներ, հատկապես որ եկեղեցին պատմական հուշարձան է, և պատմական հուշարձանի պատկանելության հարցը պատմամշակութային խնդիր է: Անթույլատրելի է, որ եկեղեցու բակում խաչքար տեղադրելու հարցը բերեր գյուղի բնակչության եւ ոստիկանության բախմանը: 90-ական թվականներին այլ իրավիճակ էր, այլ տրամաբանություն եւ այլ պատկերացումներ: Իրենց դերն ունեին նաեւ էմոցիաները:

Տարածաշրջանում նոր էին ձեւավորվում պետական ինստիտուտները եւ միջպետական հարաբերությունները: Սակայն 21-րդ դարում ընթացող գլոբալ եւ տարածաշրջանային լուրջ գործընթացների պարագայում եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը կամ դրա արգելքը բախումներով չի ուղեկցվում: Այստեղ մեծ անելիք ունեն նշված տեղական բոլոր կառույցները: Լուրջ անելիք ունեն նաեւ Վրաստանի իշխանությունները, որովհետեւ ոստիկանության գործողությունների համաչափությունը եւս առնվազն կասկածելի է:

Խաչքարի տեղադրումը չի կարող համարվել առացքային հարց հայ-վրացական հարաբերություններում։

Հայ-վրացական սերտ հարաբերությունները շատ կարեւոր են եւ Հայաստանի եւ վստահաբար` Վրաստանի համար: Դրանք եղել են ոչ միայն միջպետական ֆորմալ հարաբերություններ, այլ ընդգրկել են գրեթե բոլոր բնագավառները` տնտեսական, մշակույթային, գիտական, բարեկամական եւ այլ:

Այդպիսի հարաբերություններով հետաքրքրված է նաև Վրաստանի հայությունը, հատկապես՝ Ջավախքի հայությունը: Այդպիսի հարաբերությունների պարագայում բազմաթիվ խնդիրներ կամ չեն ծագի, կամ ավելի հեշտ կլուծվեն:

Խաչքարի տեղադրման տհաճ միջադեպը մեկ անգամ ևս վկայում է, որ
հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար չէ. այն բավարար չափով ինտենսիվ չէ և չի ընդգրկում հարեւան եւ բարեկամ երկրների հարաբերություններին հատուկ հնարավորությունները, ընդհուպ մինչև Վրաստանի հայության ազգային, կրթական եւ մշակույթային խնդիրները: Անհրաժեշտ է ընդլայնել այդ օրակարգը: Դրա համար հսկայական պոտենցիալ կա: Մենք ընդհանուր շահ եւ հետաքրքրություններ շատ ունենք: Հակառակ պարագայում մենք 21-րդ դարի այսօրվա փոխադարձ անհրաժեշտ օրակարգի փոխարեն կունենանք նախորդ դարի 90-ականների զգացմունքային-տարերային տեսլականը, որը ուղղակի չի դիմանա ժամանակի պահանջներին։

«Այլընտրանքային նախագծեր խումբն» առաջիկայում հանդես կգա հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն առաջարկություններով:

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>