Մահացել է հայտնի ռուս դերասան Դմիտրի Մարյանովը. Տեսանյութ
Երեկ երեկոյան շատ անսպասելի մահացել է հայտնի ռուս դերասան Դմիտրի Մարյանովը, ով ընդամենը 48 տարեկան էր: Ըստ ընկերների, Մոսկվայի տակ գտնվող փոքրիկ քաղաքներից մեկում նա իրենց հետ մեքենայով գնում էր տուն, երբ անսպասելի վատ է զգացել: Ընկերները շտապ հասցրել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել, Մոսկվայի ժամանակով 19:30 -ին նա մահացել է:
Նշենք, որ Մարյանովը արդեն 23 տարի աշխատում էր Լենկոմի թատրոնում, խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են "Юнона и Авось", "Бременские музыканты", "Поминальная молитва" և այլն:

