Կրեմլում մեկնաբանել են Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Կրեմլի՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետի ստեղծման հետ կապված լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։
«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը հիմնականում իրականացնելու համար ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները։ Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել այս ուղղությամբ»,-ասաց Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև հավելեց, որ շփումները շարունակվում են։
«Իսպապես, իրավիճակը հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,-եզրափակեց Պեսկովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհին հսկիչ անցագրային կետ է տեղակայել:
Zham.am