ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Ո՛չ Արցախի հետ կապ ունենք, ո՛չ Հայաստանի՝ չորս գյուղ մնացել է թուրքերի արանքում. Երևանից հնչող ամեն հայտարարությանը հետևում է Ադրբեջանի որևէ քայլ». Մեծ Շենի գյուղապետ

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ այս պահին Մեծ Շենը մյուս երեք գյուղերի հետ միասին մնացել է տոտալ շրջափակման մեջ։ «Ես չեմ գտնում մի բառ, որ մեր վիճակը նկարագրի՝ ո՛չ Արցախի հետ կապ ունենք, ո՛չ Հայաստանի։ Չորս գյուղով մնացել ենք թուրքերի արանքում, չգիտենք ինչ ասենք»,-նշեց Դավիթ Դավթյանը։ Ըստ գյուղապետի, երեկ Մեծ Շենից 6 հոգի գնացել են Գորիս առևտուր անելու, վերադարձին ճանապարհն արդեն ադրբեջանական կողմը փակած է եղել։

«Այդ մարդկանց հետ կա նաև 3 տարեկան երեխա, մայրը մնացել է գյուղում, ինքը քրոջ հետ Գորիս է գնացել, որ վերադառնա, բայց մնացել են Տեղ գյուղի մոտ։ Այդ երեք տարեկան երեխան առանց մոր ինչպե՞ս մնա։ Դեկտեմբերի 12-ին, հենց Լաչինը փակեցին, մենք սպասում էինք, որ մի օր էլ այս ճանապարհն են փակելու։ Մենք դրան սպասել ենք, իմացել ենք, որ ուշ թե շուտ լինելու է։ Այսօր արդեն եկանք հասանք դրան, այն, ինչ սպասելի էր՝ եղավ»,-շեշտեց Դավիթ Դավթյանը։ Մեծ Շենի գյուղապետը հարց բարձրացրեց՝ իրավիճակը շտկելու համար հայկական կողմը դիվանագիտական որևէ քայլ անո՞ւմ է։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրան հաջորդած քայլը եղավ Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի փակումը։ Հիմա Ադրբեջանն ասում է՝ դուք ասել եք՝ սա իմ սահմանն է, ես էլ ինչ ուզեմ՝ կանեմ, ո՞վ է մեղավոր, թո՞ւրքն է մեղավոր։ Եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ եք սպասում։ Միանշանակ խնդիրը Հայաստանում է, այսօր Արցախն ի վիճակի չէ որևէ հարց լուծի առանց Հայաստանի, թեպետ ես տարբերություն չեմ դնում, երկուսն էլ մերն է։ 120 հազար արցախահայերին թողել են շրջափակման մեջ ու նրանց ճակատագրի հետ են խաղում, ու խաղում են Երևանում։ Պարզ երևում է, որ Երևանից հնչող ամեն հայտարարությանը հետևում է Ադրբեջանի որևէ քայլ։ Ստացվում է, որ Ադրբեջանը Երևանի հետ բանավոր պայմանավորվածությամբ անում է այն, ինչ Երևանը խոստացել է ու ինչ պայմանավորվել են։ Ամբողջ իրականությունը սա է»,-եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>