Սիրելի' արցախցիներ, ամուր մնացեք, այս փորձությանը ևս դիմագրավելու ենք. Վեհափառ Հայրապետ. Տեսանյութ
Դիտել նաև
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու
Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը
Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են
Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս
Իշխանությունը նպատակ ունի մինչև Ամանոր հեռացնել կաթողիկոսին. առաջին «պլանում» Արշակ Սրբազանն է
Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործադրվող գործողությունները, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։
«Երեկ տեղեկացանք, որ Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։ Դա հանցավոր և դատապարտելի գործողություն է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ»,– նշեց կաթողիկոսը։
Նա խոսք ուղղեց Արցախի հավատավոր ժողովրդին` հորդորելով զորեղ մնալ հավատքով, ամուր` հոգով և կամքով, ինչպես նաև իրենց բնորոշ արիությամբ։ Կաթողիկոսը վստահ է` ազգի համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովել արցախցու ազատ, ապահով և անվտանգ կյանքը։

