Դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն. ԳՇ պետը՝ հրդեհից զոհված զինվորների ծնողներին չհանդիպելու մասին
«Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին չի հանդիպում:
Դիտարկմանը, որ նրանք եւս զինվորականներ էին, եւ իշխանությունն ամենաթողություն է դրսեւորել, Ասրյանն ասաց. «Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում եւ ինչով է ավարտվում, օրվա որ ժամին