Արմեն Ջիգարխանյանը կորե՞լ է
Արմեն Ջիգարխանյանի ներկայիս երիտասարդ կինը` Վիտալինա Ցինբալյուկ- Ռոմանովսկայան, դիմել է Մոսկվայի ոստիկանությանը` իր ամուսնուն` Արմեն Ջիգարխանյանին գտնելու համար: Ըստ Վիտալինայի, մի քանի օր առաջ նա Ջիգարխանյանի հետ վիճել էր, որից հետո իրենք չէին խոսում միմյանց հետ, և անսպասելիորեն Ջիգարխանյանի մոտ էին եկել նրա ընկերները, ոմն Հայրապետ Հովհաննեսյանն ու Արթուր Սողոմոնյանը, նրանք երեքով գնացել են ինչ - որ անհայտ ուղղությամբ, և մինչ այսօր Ջիգարխանյանն իր կնոջ զանգերին չի պատասխանում:
Վիտալինան անհանգստացած է իր տարեց ամուսնու համար և խնդրել է ոստիկանությանը` գտնել հանրահայտ դերասանին:
Zham.am

