«Փաշինյանն ապահովում է իր կատարած ու կատարելիք հանցագործությունների ալիբին». Տեսանյութ
Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ մի շարք աղմկոտ, հակասական հայտարարություններ արեց: Նախ ասաց, որ 2018-ից իշխանափոխությունից հետո նախկիններից ոչ ոք իրեն չի ասել, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ բանակցություններում հայանպաստ լուծումներ գտնել Արցախի հարցով: Հետո երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացահայտեց, որ ինքն անձամբ պարբերաբար փորձել է հանդիպել Փաշինյանի հետ ու առաջարկել լուծում՝ առանց պատերազմի, Փաշինյանը Օսկանյանի խոսքերը մեկնաբանեց այնպես, թե իրեն նախկինները առաջարկում էին հողերը հանձնել: