Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Հայերը, հրեաները և վրացիները իրար հետ պայքարում են, թե ով կարող է համարվել իսկական ուկրաինացի. Տեսանյութ

Երեկ Կիևում անցկացվեց ազգայնականների հանրահավաք, որը կազմակերպել էր "Աջ սեկտորը" և "Ազատություն" կուսակցությունը: Իրենց կարգախոսներով հանրահավաքը ուղղված էր Ռուսաստանի, Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի դեմ, սակայն դրանք երևացող կարգախոսներն էին: Իրականում այս հանրահավաքն ուղղված էր Տիմոշենկոյի, Սահակաշվիլիի և Ավագովի դեմ: Ուկրաինացի դիտորդների կարծիքով այս ազգայնականներին հովանավորում է նախագահ Պորոշենկոն: Ավելին, հենց ինքը Պորոշենկոն էլ հռչակել է հոկտեմբերի 14-ը` Ուկրաինացի հայրենասերների և ազգայնականների օր:

Հետաքրքիր է, որ հանրահավաքի կարգախոսներից նորույթն այն էր, որ ազգայնականներն արդեն բացեիբաց քննադատում են ներքին գործերի նախարար Ավագովին, ով համարվում է իշխանության ներսում Պորոշենկոյի գլխավոր մրցակիցը: Ինչպես նշեցինք, իշխանությունից դուրս Պորոշենկոյի գլխավոր մրցակիցներն են Սահակաշվիլին և Տիմոշենկոն, ովքեր պատրաստվում են հոկտեմբերի 17-ին Կիևում սկսել նոր մայդան` Պորոշենկոյին իշխանությունից հեռացնելու համար: Եվ ահա այս պայմաններում Պորոշենկոն փորձում է խաղարկել, այսպես կոչված, մաքուր ազգայնականների խաղաթուղթը` "փրփուրներից կախվելով": Հենց դրա պատճառով էլ նա "լեզվի մասին" ընդունեց մի օրենք, որը խիստ դժգոհությաուն առաջացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլև Ռումինիայում, Լեհաստանում և հատկապես Հունգարիայում: Այս օրենքի միջոցով Պորոշենկոն փորձում է իր շուրջ համախմբել, այսպես կոչված, "զտարյուն ուկրաինացիներին", որոնք բացեիբաց խոսում են այն մասին, որ չի կարող ազգությամբ վրացին ղեկավարել Ուկրաինայում օպոզիցիոն շարժումը, ձեռքի հետ մեղադրում են Տիմոշենկոյին, որ նա էր Պուտինի հետ կնքել  գազային պայմանագրերը, նշելով նաև, որ Տիմոշենկոն ազգությամբ հրեա է, ոչ թե ուկրաինավի, ում իսկական ազգանունը Գրիգիան է, իսկ Տիմոշենկո ազգանունը վերցրել է ամուսնուց:

Նույն շրջանակները մեղադրում են նաև Ավագովին, ասելով որ Բաքվում ծնված հայ գործիչը նույնպես չի կարող հավակնել նախագահի պաշտոնին: Փաստացի, Պորոշենկոն իր հակառակորդների դեմ փորձում է աշխատացնել նրանց զտարյուն ուկրաինացի չլինելու խաղաթուղթը, ինչը խիստ վտանգավոր է նաև իր համար, քանի որ իրար չսիրող վրացի Սահակաշվիլին և հայ Ավագովը հիշեցնում են նույն ուկրաինացիներին, որ Պորոշենկոն նույնպես զտարյուն ուկրաինացի չէ, այլ ծագումով հրեա է, և նրա իսկական ազգանունը Վայլցման է, և ուրեմն նախագահ Վայլցմանը իրավունք չունի իր հակառակորդներին մեղադրանքներ ներկայացնել այս հարցում:

Փաստորեն ստացվում է, որ Ուկրաինայի հիմնական խաղացողները իսկական զտարյուն ուկրաինացիներ չեն, պարզապես հրեա Վայլցմանը պայքարում է հայ Ավագովի, վրացի Սահակաշվիլիի և կիսահրեա Գրիգիան Տիմոշենկոյի դեմ, իսկ բուն ուկրաինացիները պարզապես մանրադրամի դեր են կատարում հրեաների, հայերի և վրացիների ձեռքում: 

Ցավոք, նրանք մանրադրամի դեր են կատարում ոչ միայն ներուկրաինական հարաբերությունների դեպքում, այլև Ուկրաինայից դուրս, քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտի հիմնական բախումը դա հիմնականում բախում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև: Եվ մինչև չծնվի նոր, իսկական ազգային դեմոկրատական վերնախավ, այդ երկիրն իրավամբ չի հանգստանա, այլ կշարունակի մանրադրամի դեր կատարել հրեաների, հայերի, վրացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի և ամերիկացիների ձեռքում:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>