Ադրբեջանում հայկական հիստերիան արդեն ցնդաբանության է հասնում. Լուսանկար
Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախկին պատգամավոր Հուսեյն Աբդուլաևը սոցցանցերում մի լուսանկար է հրապարակել, որի վերևի աջ անկյունում երևում է Հայաստանի քարտեզի մի մասը: Այս փաստը բավական է եղել, որ Աբդուլաևին տարբեր տեսակի մեղադրանքներ ներկայացնեն: Ճիշտ է, գլխավոր պատճառը դա չի եղել, այլ այն, որ նա ընդդիմանում է անձամբ Իլհամ Ալիևին, և հետաքրքիր է, որ մեղադրանքների շարքում այս նկարն առանցքային դեր ունի, քանի որ, ինչպես նշեցինք, նկարի աջ անկյունում երևում է Հայաստանի քարտեզի մի մասը:
Zham.am