Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը
26
Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Պատերազմ Արցախում
Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհուրդը բաց մրցույթ էր հայտարարել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող էին մասնակցել 65 տարին չլրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝ գիտական աստիճան, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:

Ապրիլի 20-ին տեղի ունեցած ընտրությանը մասնակցել է երկու հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը և ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը: Հոգաբարձուների խորհրդի 19 անդամից 14-ը քվեարկել է Նալբանդյանի օգտին, 4-ը քվեարկել է Իսրայելյանի օգտին, 1-ը՝ բոլորին դեմ։

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներից շատերին ուրախացրել է այն, որ ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը: «Կարծում ենք, արժանի թեկնածու էր»,- մեզ հետ զրույցում ասացին ուսանողները՝ հայտնելով, որ ռեկտորի երկու թեկնածուներն էլ հանդիպել են իրենց, ներկայացրել ծրագրերը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք անդրադարձ եղե՞լ է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միացնելու մասին շրջանառվող լուրերին, ինստիտուտի ուսանողներից Ավետիք Կալամդարյանն արձագանքեց. «Կոնկրետ այս հարցը տրվել է Սառա Նալբանդյանին, սակայն, քանի որ դեռ նախագիծը չկա, թեման չի քննարկվել։ Երբ ԿԳՄՍ նախարարության կողմից կհստակեցվի նախագիծը, թե՛ մենք, թե՛ ռեկտորը կծանոթանանք նախագծին, ու այդ ժամանակ էլ կսկսվի հնարավոր ելքերի քննարկումը։ Հստակ ոչ մի նախագիծ գոյություն չունի»: Հավելենք, որ Սառա Նալբանդյանն արվեստագիտության թեկնածու, թատերագետ-կինոգետ, դրամատուրգ-սցենարիստ է: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը: 2001-2008թթ. դասախոսել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: 2003թ. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող է: 2008-2010թթ. սովորել է Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Կինոյի, հեռուստատեսության և մուլտիմեդիա արտադրության մագիստրատուրայում: 2010-2011թթ. աշխատել է որպես գրական մասի վարիչ` Սոս Սարգսյանի անվ. պետական համազգային թատրոնում: 2011 թվականից առ այսօր՝ Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ասիստենտ: Եղել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական փառատոնի գեղարվեստական համակարգողը, Երևանում իտալական կինոյի շաբաթների համակարգողն ու փորձագետը: 2004-2012թթ. Երիտասարդ արվեստաբանների խորհրդի և 2010 թվականից առ այսօր Ազգային թատերական ստեղծագործական միավորման խորհրդի անդամ է: 2020 թվականից՝ «Թատերակետեր» թատերագիտական կայքի փորձագիտական խորհրդի անդամ: Հավելենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, տևական ժամանակ է՝ ռեկտոր չուներ: Նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Նա նաև կենսաթոշակային տարիքի էր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>