Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին
27
«Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին. Անդրանիկ Թևանյան Անդրանիկ Թևանյանին կալանավորելու երկու պատճառ ու երկու վարկած․ Երվանդ Բոզոյան Ադրբեջանում հաստատում են. 300 հազարի վերաբնակեցման ստվերային համաձայնություն կա Փաշինյանի հետ Մինչ Փաշինյանը «օդ է տատանում», Նախիջևանի Օրդուբադի շրջանում պատրաստվում են «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսին Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Պատերազմ Արցախում
Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է. Պեսկով Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան ՀՀ իշխանությունների կողմից հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը. հայտարարություն Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով Շնորհավորում եմ բոլոր վարորդներիս՝ ՔՊ-ի հանդեպ գրանցած հաղթանակի առթիվ և շնորհակալություն Անդրանիկ Թևանյանին Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով. Վերլուծաբան Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար «Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն Կալանավորել է Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա. քաղաքագետ Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նuեմացնելnւ Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելnւ է ժողովրդի դիմադրnւթյանը. Քահանայից ժողով Մոսկվան սպառնում է Հայաստանին խզել գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման համաձայնագրերը. «Կոմերսանտ» Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է զրկվել առևտրային արտոնություններից Եթե հնարավորությունն իմ ձեռքում լինի, ապա մի ամիս չի կարող տևել, որ նրանք այնտեղ մնան. Ծառուկյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների մասին Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել Մոսկվան զգուշացրել է Երևանին գազային համաձայնագրի խզման հնարավորության մասին Հիբրիդային պատերազմ ընդդեմ ՀՀ-ի՝ «ՔՊ»-ի կողմից Ի՞նչ էին խոսում իրար ականջի արագիլները չվելուց առաջ Ես դարի հանցագործն եմ,դարի լրտեսը,սա մեր ԱԱԾ-ականները թող ընդունեն որպես հաղորդում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արցախցիները կարող են մասնակցել ընտրությանը՝ անկախ քաղաքացիություն ընդունելուց. փաստաբան ԱՄՆ պետքարտուղարը «ծիկ» արեց ՔՊ-ի քարոզարշավին «Պարո՛ն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան»․ Էդուարդ Շարմազանով Առանց ռեպրեսիաների կամ ընտրությունները չեղարկելու պարտվելու են. Սուրեն Սուրենյանց Ղարաբաղյան հակամարտության ժամանակ Հայաստանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Շոյգու

Քֆուրը, թքելը՝ որպես թավշյա խուլիգանության գլխավոր արժեք. «Կարճ ասած». Տեսանյութ

Տարիներ առաջ՝ Սերժի վախտ, պատգամավորը քաղաքացուն ասել էր համբալ, ու դա դարձավ սկանդալ։ Պաշտոնյան քաղաքացուն վիրավորելու որևէ իրավունք չունի, առավել ևս որ իշխանությունից դժգոհության առիթներն անպակաս են, ու քաղաքացին քննադատում է տարբեր բառապաշարներով։ Ունեինք դեպքեր, չէ՞, որ քաղաղացուն պաշտոնյան ասում էր ուռոդ, կառավարության հրաժարական պահանջողներին ասում էին ղալաթ եք անում, Սամվել Ալեքսանյանն էլ էր իրեն Լֆիկ անվանած կնոջը ասում համբալ։ Լինում էին նաև սպառնալիքներ՝ կտամ դունչդ կծռեմ, սենց կանեմ, նենց կանեմ։ Մի հատ Նիկոլին աջակից կա, որ առաջ Հանրապետական դեպուտատ էր, Աշոտ Աղաբաբյանը, որ սաղ գիտակցական կյանքում եղել է նախկին իշխանություն, բայց հիմա նախկիններին է քննադատում, իբր ինքը նախկին չէ․ ուրեմն սա, այն ժամանակ ԵՏՄ մտնելու դեմ բողոքող ակտիվիսնտներին, որ իրեն ասում էին դավաճան, ասել էր․ ձեզ էշի պես ստեղ կանգնացրել ա, ինքը էնտեղ նստած ա։ Հավանաբար նկատի ուներ Նիկոլին, որը հենց դեմ էր ԵՏՄ-ին։ Լիքը դեպքեր կային, վիրավորողներն էլ սովորաբար նույն մարդիկ էին, իշխանական թիմից։ Հեղափոխություն արեցին, ասացին՝ մեզ ծեծում էին, նվաստացնում էին, այլևս քաղաքացին գերագույն արժեք է սրանից հետո ոչ ոք իրավունք չունի այդ տեքստով խոսելու հպարտ ժողովրդի հետ։ Բայց հիմա համբալը ամենաքնքույշ արտահայտությունը կարելի է համարել էսօրվա սեռական հայհոյանքների ու գործողությունների համեմատ։ Կարո՞ղ եք ասել մի դեպք, որ Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը, իրեն ավելի վատ պահած լինի, քան Ալեն Սիմոնյանը, ում հանդեպ, ի դեպ, վատ էր պահում Շմայսը։ Ես չեմ հիշում։ Շմայսը Նիկոլին ԱԺ նիստում ասել էր դիշովկա, պատմություն էր դարձել, Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա՝ ասում են, ներող, բայց ոնցոր անձրև էր։ Հիմա ո՞ր մեկն է ավելի վատ։ Գոնե նրան ներսում գործընկերներն ասում էին ամոթ ա, մեզ պատիվ չի բերում, սրան իր թիմում ծափահարում են։ Էսօր Ազգային ժողովում մի քիչ լարվել էր իրավիճակը, Ալեն Սիմոնյանը չէր կարողանում կարգավորել, պատգամավորը տեղից գոռում էր՝ եթե ուժերդ չեն հերիքում, թքի․ հասկանում ե՞ք, որովհետև էդ մարդու բարոյական կերպարն արդեն թքողն է։

Եթե իրենց նախկինում վատ էին պահում մի քանի հայտնի դեմքեր, էսօր իրենց վատ են պահում Շիշ Բռնողը, Վահագ Ալեքսանյանը, Քոչարյան Անդոնը, ԱԺ նախագահի աթոռին նստող Ալենը, նախկին համեստ տղա Արթուրը, Սիսակը ու անգամ մեծ մարդ Հովիկ Աղազարյանը, էն մյուսի անունը մոռացա։ Ո՞վ կմտածեր, որ միշտ համեստ ու անգամ խեղճ ու կրակ երևացողները կդառնան դեպուտատ ու կսկսեն հայհոյանքով խոսել քաղաքացու հետ։ 2014 թվականին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանն ասել էր «Ով հանրապետության նախագահի հասցեին բան ուզենա ասել, ականջները կկտրեմ շան թուլի պես», Վլադիմիր Գասպարյանը խիստ նկատողություն էր հայտարարել, գործերն ուղարկեցին ՀՔԾ։ Հիմա Արթուր Հովհաննիսյան կերպարը, ախրանիկների ներկայությամբ ասում ա ականջներ կկտրեմ, լեզուդ կկտրեմ, Հովիկ Աղազարյան՝ պապուս թայ մարդը, ֆեյսբուքում սրան-նրան սեռական հայհոյանքներ է հնչեցնում ու շարունակում ա տանից դուրս գալ, երևի նույն դեմքով բարևում ա հարևաններին, նրանք էլ բարևն առնում են։ Դե արի սրանց բացատրի, որ Թաիլանդի վարչապետը ներողություն է խնդրել ձկնորսից, որի վրա բղավել էր։ Կամ՝ որ Ռումինիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել նախագահի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին «անբաններ» ու «նախկիններ» ասելու համար։ ՀՀԿ-ականները ինձնից նեղանում են, ասում են ինչի՞ ես մեզ համեմատում սրանց հետ․ մենք էդ կարգի այլանդակ մեզ չենք պահել։ Ինչ ճիշտ է, ճիշտ է, համաձայն եմ, այսպիսի բան չի եղել երբեք, անգամ Վանոների ժամանակ։

Բա սրանց պատկերացրած արդարադատությունը․ եթե էն ժամանակ գոնե էթիկայի հանձնաժողովը վարույթ էր իրականացնում կամ չէր իրականացնում, համարում էր, որ խախտում կա, բայց դա միայն բարոյական նախատինք էր, պատիժ չկար, հիմա ընդհանրապես քար անտարբերություն է։ Ո՛չ էթիկայի հանձնաժողով են ստեղծում, ո՛չ քրգործ են հարուցում, դիմումները մերժում են։ Դատախազությունն ասում է, որ ո՛չ քաղաքացու վրա թքելն է թեմա, ո՛չ լեզու ու ականջ կտրել սպառնալը, ո՛չ սեռական հայհոյանքն ու մյուս բաները։ Ընդհանրապես այսօրվա դատախազությունը, քննչական մարմինները այս իշխանության ներկայացուցիչների՝ ՔՊ-ականների արարքները քննել վախենում են, ինչ էլ լինի։ Ասում ես մարդ են ծեծել, հեչ, ասում ես հայհոյել են, հեչ, հնարավոր է կոռուպցիայով տուն են առել՝ հեչ, հակակոռուպցիոնի նախագահը էժանով տուն է առել՝ հեչ, արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահը նույն ոլորտում համատեղ բիզնես են անում՝ հեչ։ Թեկուզ ձևի համար քննեն-արդարացնեն, բայց չէ, չեն էլ քննում։ Ու էս միջավայրը ազդում է քաղաքացու վրա առաջին հերթին։ Երբ քաղաքացին տեսնում է, որ վարչապետից սկսած մինչև թիմի ամենաստորին անդամը ինչ ասես անում է ու մնում է անպատիժ, մտածում է՝ եթե դատախազությունը Ալենի արածին ընթացք չի տվել, կարող ա իմն էլ անցնի։ Շարժվում է Ալենի տրամաբանությամբ։ Ու տեղի է ունենում այն, որ, օրինակ, 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 24,5 տոկոսով կամ 7500-ով ավելի շատ հանցագործություն, քան նախորդ տարի։ Հլը պատրկերացրեք, որ ՔՊ-ականների արածների համար էլ գործ հարուցեին, երևի աճը կկազմեր 90 տոկոս։

Իշխանության ներկայացուցչի՝ բառապաշարի կոշտացմանը, գռեհկացմանը զուգահեռ, կոշտանում է քաղաքացու բառապաշարը։ Վերջերս մի դեպք կարդացի, որ Գյումրու 50-ամյա բնակիչ Ա․Կ.-ն, որ աշխատանք չունի ու դրա համար նյարդայնացած է, զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլի հասցեին։ Ոստիկանությունը այցելել էր նրան անմիջապես ու վարույթ սկսել։ Խեղճ քաղաքացին չգիտեր, որ երբ սրանք վիրավորանքը քրեականացրեցին, վերաբերում էր միայն իշխանությանը վիրավորելուն, իսկ իշխանությունը վիրավորել կարող է։ Դրա համար քաղաքացի Ա․Կ-ն հայհոյելու համար կպատժվի, իսկ ԱԺ նախագահ Ա․Ս-ն հայհոյանքը խոսքից գործ դարձնելու համար կգործուղվի Բալի։

Իրականում իշխանականների խուլիգանական վարքը և իրավապահ համակարգի անգործությունը վատ ազդակ են քաղաքացու համար։ Սա ուղերձ է, որ հարգելի քաղաքացի, չկա կառույց, չկա որևէ պետական հիմնարկ, որը զբաղվելու է քո խախտված իրավունքներով՝ տունդ ես կորցրել, մնացել ես դրսում, զավակդ է զոհվել կացարանում հրդեհից, ծեծ ես կերել պաշտոնյայի կողմից, վիրավորել են, թքել են վրադ, դու ոչ մի տեղ չես կարող դիմել։ Դու պետք է քո ձևով, առանձին առանձին, թե միավորված՝ տեր կանգնես քո իրավուերին։ ԵՄ դեսպան տիկին Վիկտորինին թթու խոսք էին ասել, ասում էր՝ ինձ անհանգստացնում է ատելության խոսքն այս երկրում, բայց որ քաղաքացուն ինչ ասես ասում են ու անում են, չկա որևէ արձագանք։

Մեր երկրում բարոյական արժեքների խիստ անկում է, չեմ ասում հեղափոխական արժեքների, որովհետև սրանց արած հեղափոխությունը երբեք որևէ արժեք չի ունեցել։ Խուլիգանությունը արժեք չունի։ Էս թիմում բարոյական արժեքի պակաս կա։ Սրանք անգամ իրար են հայհոյում, հետո դառնում թիմակից։ Վահագգն Ալեքսանյանը 2018 թվականի հեղափոխությոնից հետո ինչ ասես չէր գրում, հայհոյում էր իշխանության ներկայացուցիչներին, մինչև պաշտոն տվեցին, խորհրդարանի ներսում ՔՊ-ն ու Լուսավոր Հայաստանը իրար կերան, էլ քաղաքական տրյապկա, էլ անբարոյականի վաստակ, Էդմոն Մարուքյանը ճլոթի կերավ, հետո դարձան իշխանության կցորդ, Սերգեյ Բագրատյանն ու ՔՊ-ականները 2019 թվի քաղաքացու օրը նշեցին իրար ծեծելով, հետո Բագրատյանը մի գիշերում դարձավ նիկոլական, Ջհանգիրյանի, Արսենյանի պատմություններն էլ չանեմ։ Այսինքն բարոյական ցուցանիշներից զուրկ իշխանություն է սա։

Կարճ ասած՝ ձեզ խաբել են, ժողովուրդ ջան, ասելով, իբր դու արժեք ես իրենց համար։ Դու իրենց համար միայն միջոց էիր իշխանությունը զավթելու համար, հետո՝ միջոց էիր իշխանությունը պահելու համար, հետո՝ թուրքերի հետ հարաբերություն կառուցելու համար։ Դու իրենց համար մատերիալ էիր, որ տուգանվես, որ փռվես ասֆալտին, ուղարկվես Եռաբլուր։ Իհարկե՝ այդ մասին դու մանրից ավելի լավ ես հասկանում ու պատկերացնում, բայց արդեն բանը բանից անցած կլինի։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը` yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>