Կացարանում հրդեհից զոհված զինծառայողների ծնողները փողոցներ են փակել. Տեսանյութ
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Հիշեցնենք, որ ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնել գործի քննության ընթացքից ու որպես բողոքի նշան՝ փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։

