ՔՊ-ում ընդդեմ Թագուհի Թովմասյանի ստորագրահավաք է սկսվել. պատգամավորները մտավախություն ունեն
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկվանից, թուղթը վերցրած, պտտվում է խմբակցությունում եւ ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», – Ազգային ժողովում երեկ այս մասին հայտարարեց Աղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

