Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Արցախպրեսին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։

Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։

-Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովուրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։ Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝ ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։ Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։ Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>