Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանատան պղծումը
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Բաքվի Սաբունչի շրջանի Զաբրատ ավանի ռուսական գերեզմանոցում տեղի ունեցած վայրագությանը, հայտնում է «Լուրեր»-ը։
«Մենք խստորեն դատապարտում ենք կատարված վանդալիզմը, որի ժամանակ վնասվել է մեր հայրենակիցների շուրջ 100 գերեզման։ Դա վրդովմունք ու զայրույթ է առաջացնում: Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները` դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանում, որը վարում է հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն։ Գործի բնույթը թույլ է տալիս ակնկալել հանրային պաշտոնական գնահատական»,- ասված է հայտարարության մեջ։
Դեսպանատան աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ ուսումնասիրելու բոլոր մանրամասները։ Նրանք սերտ կապեր են պահպանում տեղական իշխանությունների և Ադրբեջանի ռուսական համայնքի հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։